Տելեգրամյան ալիքներով թմրանյութ, զենք եւ կեղծ դրամ են վաճառում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դատախազությունը հաղորդում է. «Երեւան քաղաքի բնակիչ Վ. Չ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019 թվականի նոյեմբերից համացանցի Telegram հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել եւ կառավարել է Shoko.178, Shoko 178 եւ նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներ: Դրանցում որպես վաճառվող թմրամիջոցների համար գումարի ստացման վճարային գործիք՝ տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվություն: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2019-2021 թվականների ընթացքում Վ. Չ.-ն նշված խանութ-հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով «Շոկո» անվամբ հայտնի MDMB-2201 (5F-MDMB-PICA) տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 53 մլն 479 հազար 443 դրամի, հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Վ. Չ.-ի եւ նրա կնոջ՝ Լ. Չ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին: Այնուհետեւ, նույն եղանակով դրանք փոխանցվել են վերջիններիս էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաեւ կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են նրանց կողմից»:
Թմրանյութերի տելեգրամյան բիզնեսը նոր չէ` այն վերջին տարիներին ծաղկում-բարգավաճում է, եւ անգամ գետնանցումներում եւ շենքերի պատերին բացահայտ նշված հասցեներ կան, թե որտեղից կարելի է թմրանյութ ձեռք բերել: Նախօրեին մեր աղբյուրն ասում էր, որ որոշել են իրենց մուտքում դամաֆոն տեղադրել, որովհետեւ նկատել են, որ շքամուտքում, տարբեր գաղտնի ծակուծուկերում «բառիգները» թմրանյութ են տեղադրում` տելեգրամյան ալիքներով վաճառակետ են սարքել իրենց շենքի չպահպանվող մուտքը:
Բայց այլ ուշագրավ բիզնես էլ են իրականացնում Տելեգրամի միջոցով, օրինակ` կեղծ դրամ են վաճառում` 200 հազար դրամն առաջարկում են ձեռք բերել` վճարելով 50 հազար դրամ։ Եվ այս դրամները հնարավոր է իրացնել վճարման տերմինալներում։ Տելեգրամում նաեւ Հայաստանի, Ռուսաստանի ու Վրաստանի կեղծ անձնագրեր են առաջարկում, երբեմն՝ անգամ զենք` ատրճանակ։ Որոշ հարթակներում աշխատանք են առաջարկում, այսպես կոչված, կլադմեններին` թմրանյութը ծածուկ վայրերում տեղադրողներին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...