Պոլիկլինիկաների աշխատաժամանակում սպասվում են փոփոխություններ
Հանրապետության պոլիկլինիկաների աշխատաժամանակում փոփոխություններ են սպասվում: Պոլիկլինիկաներն, օրվա կտրվածքով, առաջիկայում ավելի երկար են աշխատելու՝ 08:00-19:00: Դա հնարավորություն կտա աշխատող քաղաքացիներին այցելել պոլիկլինիկա առանց աշխատանքից ուշանալու կամ շուտ դուրս գալու: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը տեղեկացրեց, որ այս առնչությամբ բազմաթիվ քաղաքացիներից ստացվել են նամակներ՝ պոլիկլինիկաների աշխատաժամանակի անհարմարության հետ կապված:
«Պոլիկլինիկաների աշխատաժամանակը երկարացվում է, սակայն դա չի նշանակում, որ բուժանձնակազմը հավելյալ ծանրաբեռնվելու է: Բժիշկների ընդունելությունը լինելու է առավոտյան 9:00-ից միչև 13:30-ն և 13:30-ից մինչև 19:00: Առավոտյան ժամը 08:00-ից կաշխատի լաբորատոր բաժանմունքը: Կաշխատի մեկ կամ երկու բուժքույր՝ կախված հերթագրված բուժառուների թվից»,-ասաց Արտակ Ջումայանը: Ստացվում է, որ աշխատող քաղաքացին կարող է իր բժշկին դիմել 18:00-ից հետո: Եթե հետազոտության անհրաժեշտություն լինի, ապա քաղաքացին կարող է առավոտյան ժամը 8:00-ին մոտենալ և հետազոտվել:
Աշխատանքից անհրաժեշտաբար դուրս գալու կարիք չի լինի: Նախատեսված է նաև նեղ մասնագետի հերթապահություն՝ շաբաթական մեկ օր: Նախարարի տեղակալը նշեց, որ արդեն հանդիպումներ են ունեցել մի շարք քաղաքների պոլիկլինիկաների տնօրենների հետ: Առաջիկայում հանդիպումները շարունակվելու են, որպեսզի առաջնային օղակի բուժանձնակազմի բոլոր մտահոգող հարցերի պատասխանները տրվեն:
Նշված պայմաններով, նոր գրաֆիկով աշխատանքը կլինի մի քանի ամսից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...