Համբարձում Մաթեւոսյանի՝ կողոպուտի մեջ մեղադրվող ազգականը տնային կալանքի տակ է
Ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկած գյումրեցի չորս տղամարդկանց խափանման միջոցը փոփոխվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Մեղադրյալներից երկուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ գրավ, մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել միայն գրավը։
NEWS.am-ի տեղեկություններով՝ տնային կալանքը կիրառվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդրական Համբարձում Մաթեւոսյանի ազգկականի նկատմամբ:
Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված, ապա կալանավորված չորս տղամարդկանցից մեկն Աղասի Մաթեւոսյանն է։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Ավելի վաղ Գյումրիի իշխող խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով կալանավորված ավագանու անդամ Աղասի Մաթեւոսյանին մանդատից զրկելու հարցը չի քննարկում, քանի դեռ չկա դատարանի օրինակ ուժի մեջ մտած որոշումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...