«Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը փակվելու են
«Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը փակվելու են։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Արմենպրես» լրատվական գործակալությունից։
«Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022 թվականի ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով եւ ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը»,- հայտնել են լրատվական գործակալությունից։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպագրվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով` որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։
Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-ին։ Հետագայում` 1992 թվականիի նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է և սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ, իսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ իբրև Գերագույն խորհրդի, այնուհետև` ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթ, շարունակել է լույս տեսնել մինչեւ 2000 թվականի վերջը։
2001 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ն, որի հրատարակությունն էլ հանդիսացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս կարգավիճակով այն սկսել է լույս տեսնել 2001 թվականի ապրիլի 9-ից։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017 թվականից գործում են «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում:
«Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչներն են՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ 50% բաժնետոմսով, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը՝ 25 տոկոս բաժնետոմսով, կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը՝ 25 տոկոս բաժնետոմսով:


















































Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Wildberries-ում մեկնարկում է պատվերների ստացման կետերի ռեբրենդինգը
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Երևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը