Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել քաղաքացուն, բերման ենթարկվողը նա պետք է լիներ․ փաստաբան
Կասկադից պետք է բերման ենթարկվեր ոչ թե քաղաքացի Կարեն Մկրտչյանը, ըստ որի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա, այլ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Հասկանում եմ ոստիկանների անհամարձակությունը՝ հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի պաշտոնը եւ կերպարը, բայց գոնե կարող էին հրավիրել բաժանմունք, այլ արձագանք տալ կատարվածին, բայց բերման ենթարկել անձի, որը տուժող է, որի նկատմամբ բռնություն է գործադրվել, որին փորձել են նսեմացնել, որի վրա թքել են, ոչ բարոյական տեսանկյունից է ըմբռնելի, ոչ էլ իրավական, ու կարող եմ ասել, որ արդեն բոլոր սահմաններն անցել է»,- ասաց Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանները Մկրտչյանին բերման են ենթարկել անձը պարզելու նպատակով, սակայն դա եւս հիմքեր չունի։ Բացի այդ՝ ոստիկանական բաժանմունքում փաստաբանին դժվարությամբ են թույլ տվել առանձնազրույց ունենալ Մկրտչյանի հետ՝ չնայած դա օրենքով սահմանված իրավունք է։
«Թիկնազորի աշխատակիցները բռնություն են գործադրել նրա նկատմամբ, տապալել են գետնին, որեւէ հիմք չկար նրան բերման ենթրակելու։ Ավելի շուտ դա պատժիչ բնույթ է կրել։ Այդ նույն տրամաբանությամբ փողոցում յուրաքանչյուրին կարող են մոտենալ եւ եթե անձնագիր չկա, հրավիրեն ինքնություն ճշտելու։ Կարեն Մկրտչյանը պետք է հրավիրվեր միայն տուժող ճանաչվելու համար, որովհետեւ Ալեն Սիմոնյանը փորձել է նսեմացնել իր անձը։ Բացի սա՝ եթե հաստատվի, որ թիկնազորի աշխատակիցները, իրոք, բռնել են քաղաքացու ձեռքերից, աշխատակիցները եւս պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ նրանց գործառույթը պետական պաշտոնյային պաշտպանելն է, ոչ թե ցուցումով բռնություն գործադրելը»,- նշեց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ դեռեւս քննարկում են ոստիկանություն հաղորդում ներկայացնելու հարցը, սակայն քաղաքացու հայտարարությունները բավարար են Դատախազության համար վարույթ նախաձեռնելու համար։
«Վարույթը պետք է նախաձեռնվի խուլիգանության հոդվածով, որովհետեւ Ալեն Սիմոնյանի արածը խուլիգանության դասական դրսեւորում է, հասարակության դեմ ոտնձգություն եւ անձին ստորացնելու փորձ, երկրորդը՝ պաշտոնատար անձի կողմից սահմանազանցման համար։ Մի շարք հոդվածներով քրեական գործ պետք է լիներ, մի շարք անձինք պետք է հարցաքննվեին»,- ընդգծեց Սերգեյ Հարությունյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...