Ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառն» են անում․ նախկին քաղաքապետ
Երկար մտորումների արդյունքում, որոշեցի իմ էջում անդրադառնալ Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված դիլետանտ մարդկանց, ոչ պրոֆեսիոնալ, օրենքը և իրավունքը խախտելու գնով որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ, չհիմնավորված և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող տեղեկատվությանը, որոնց ի պատասխան ձեռնարկվել են միջոցներ իրավական ճանապարհով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա նաեւ նշել է. «Այնուամենայնիվ, որոշեցի իմ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ, այդ թվում նաև իմ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ ներկայացնել այն աշխատանքը, որը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը տեսանելի չէ շատերին:
Իհարկե հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով, բայց ես վստահ եմ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆ իրավունք ունի գնահատել արված աշխատանքը և ոչ միայն տրանսպորտի ոլորտում:
Վերադառնալով բուն թեմային, փորձեմ նշել՝ ինչում են ինձ մեղադրում անձիք, ովքեր գեթ մեկ լումա ներդրում չունեն որևէ ոլորտում՝ կառուցողական և արդյունավետ միջավայր ստեղծելու կամ զարգացնելու գործում: Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում:
Իմ սիրելի ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ, իրականում որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, իմ կողմից չի չեղարկվել: Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ բոլոր կազմակերպված մրցույթներին մասնակցել են ոչ միայն վերավաճառող, այլև հենց արտադրող ընկերություններ, որոնցից մեկը նվազագույն գին առաջարկելու հիմքով, ճանաչվել է հաղթող (կից տեղեկանքում կարող եք ծանոթանալ մանրամասներին. http://surl.li/gamaj ) և ամենակարևորը, գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխարկերպում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած կուրսով:
Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 13.03.23-ին:
Կից ներկայացված տեղեկանքում մատնանշված փաստերի (փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում) արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...