Կարմիր խաչից չեն մեկնաբանում լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի վերաբերյալ լուրերը
Առավոտյան համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Բաքվի բանտում սպանվել է 44-օրյա պատերազմից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, որը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություններ ունեն Վիգեն Էուլջեքյանի վերաբերյալ։
Զառա Ամատունին նշեց, որ Կարմիր խաչը մեկնաբանություն չի կարող տալ։
«Որևէ հանրային մեկնաբանություն տալ չենք կարող»,- կարճ եզրափակեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ Վիգեն Էուլջեքյանը գերեվարվել էր նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո` Շուշիի հարակից տարածքից, երբ փորձել էր այնտեղ մնացած անձնական իրերը վերցնել:
Մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, թե լիբանանահայ Վիգենը «վարձու կռվող է եղել, որը կռվել է Ադրբեջանի դեմ»։
Նշենք նաև, որ Վիգեն Էուլջեքյանի հետ գերեվարվել էր նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով նույնպես Արցախ էր գնացել իրերը տեղափոխելու համար։ Լիբանանի Կառավարության ջանքերով 2021 թվականի մարտին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել և տեղափոխվել Լիբանան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...