Նիկոլին գովերգելն էլ չօգնեց Աշոտ Աղաբաբյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից՝ Բուռնաշից, ով տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։ Վարձակալության կուտակած պարտքերի պատճառով դատարանն է նման որոշում կայացրել, ինչի մասին մեզ հետ զրույցում հայտնեց Աղաբաբյանը․
«Մենք արենդայով էինք վերցրել: Պատերազմ, կորոնա... վարձը չենք մուծել, պետգույքը տվել ա դատարան, դատարանն էլ որոշել ա, որ դա մերը չի։ Ըհը, անփորձ ջահելներ, հիմա ուզում են խլեն այդ դաշտը՝ չհասկանալով, որ ստադիոնն առանց պահուստային դաշտի կկորցնի իր միջազգային արժեքը եւ ստադիոնը չի աշխատի ընենց, ոնց իրենք կուզենան»։
Աղաբաբյանը տարակուսած է․ «Էսքան գրանտներ, էսքան փող է ծախսել Հայաստանը, թող մի դաշտն էլ տային ստադիոնին, ո՛չ վրեն բան կարան անեն, ո՛չ էլ։ Չնայած՝ կտանեն, վրան շենքեր կսարքեն, կպրծնեն, դրա իրավունքը չունեն, բայց իրավունքն իրենցն ա, ոնց կուզեն, կանեն»։
Մեր դիտարկմանը, թե հեղափոխական իշխանություններին՝ ի դեմս Փաշինյանին, գովերգելն էլ, փաստորեն, չփրկեց իրեն, այդ ուղտն իր դռանն էլ չոքեց, Աղաբաբյանը հակադարձեց․ «Եթե նրանց փնովելը սրանց գովել է նշանակում, ի՞նչ ասեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...