Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին
Օրերս ստացա դատաբժշկի փորձաքննությունը որդուս վրա հարձակման և ֆիզիկական վնասվածքներ հասցնելու առնչությամբ: Գիտե՞ք Հայաստանում ինչպես են փորձաքննություն իրականացնում, երբ մարդն արդեն ի վիճակի է քայլել, վերքերն ու վնասվածքներն արդեն լավացել են, արտաքին դաշտում որևէ նկատելի բան չկա, այ հենց այդ ժամանակ տուժածը հայտնվում է դատաբժշկի մոտ: Արդեն պատկերացնում եք չէ՞, թե ինչ փորձաքննություն է իրականացվում: Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունն իրենց գործառույթները թողած չգիտես ինչո՞վ են զբաղված: Տեսախցիկներ հայտնաբերված չեն, կասկածելի ոչինչ չկա….Վաղը ձեր երեխաներն էլ են հայտնվելու այդ իրավիճակում, որովհետև մեր երկրում ամենաթողությունը, անդաստիարակ վարքագիծը, խուլիգանությունն ու ցինիզմն ամենաբարձր մակարդակում են:
Ի դեպ, իմ հրապարակումից հետո մի քանի օր աշխատեցին և ամեն ինչ ավարտվեց: Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Գործը կարող եք փակել, ձեզ նեղություն մի՛ տվեք, գրեք, որ անկարող եք հանցագործությունը բացահայտել, ես սպասում եմ ձեր գրավոր պատասխանին։
Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազություն, դեպքի առնչությամբ հաղորդագրություն եք տարածում ու անչափահասի անուն, ազգանուն, հայրանունն ամբողջությամբ բացված գրում եք, որ ի՞նչ անեք: Ամենատարրական հարցերում նույնիսկ տգիտությունն է առաջնային:
Այս ընթացքում մի բան էլ հասկացա, որ այս իշխանությունը սիրում է, որ իրեն հայհոյեն, նա չի սիրում, երբ մասնագիտական կարծիք է հնչում....


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել