Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցությունում անդամավճարների նոր կարգ է հաստատվել։ Բանն այն է, որ ստեղծման օրվանից ՔՊ-ում համահարթեցման սկզբունքն է գործել՝ բոլոր կուսակցականներն անդամավճար են մուծել 1000-ական դրամ՝ ամսվա կտրվածքով։ Իշխանության գալուց հետո որոշել են անդամավճարը հաշվարկել եկամտի 3 տոկոսի չափով։ Ասենք, պատգամավորները, որոնք ամսական ստանում են մոտ 450 հազար դրամ, ամսական 15 հազար դրամ անդամավճար են մուծում, 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող նախարարները՝ 45 հազար, իսկ շարքային ՔՊ-ականների համար գումարը մնացել է նախկին 1000 դրամը։
Հիմա որոշել են, որ այդ 3 տոկոսը պետք է ազդի ոչ միայն պաշտոնատար ՔՊ-ականների վրա, այլեւ 200 հազար դրամից սկսած եկամուտ ունեցող բոլոր կուսակցականների․ Փաշինյանը որոշել է շատերի գրպանին հարվածելով, նախ՝ գումար հավաքագրել, երկրորդ՝ այդպիսով ստուգել իրական՝ գաղափարական աջակիցների թիվը։
Հայտնի ճշմարտություն է․ երբ ուզում ես իմանալ, թե ով է դիմացինդ, կպիր նրա գրպանին, եւ դրանով պարզ կդառնա՝ միջին վիճակագրական քաղաքացին պատրա՞ստ է իր համեստ եկամուտներից ամսական որոշակի գումար տրամադրել կուսակցությանը, թե՞ դրա արդյունքում կհեռանա շարքերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար