Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Առանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ
Հայաստան

Կարեն Անդրեասյանը ձեռնամուխ է եղել հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն. Ալեքսանդր Ազարյան

Կարեն Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ եւ նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական եւ կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն եւ իրավաբանական համայնքում հարգված, հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն: Այս մասին ասվում է Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի տարածած հայտարարությունում:

«Բարձրագույն դատական խորհուրդը կոլեգիալ սահմանադրական մարմին է, որը գործում է շուրջ հինգ տարի:

2023 թվականի մարտի 17-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, դատավորների ընդհանուր ժողովի նախաշեմին ամփոփել է իր պաշտոնավարման վեցամսյակը:

Շրջանցելով ԲԴԽ նախագահի ելույթի ոչ իրավական տարրեր պարունակող մասը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ նա չի հրաժարվել որպես քաղաքական գործիչ նախկինում հնչեցրած՝ դատավորներին բացասական, որակական գնահատականներ տալուց, փաստազերծ պիտակավորումներ պարունակող ակնարկներից ու անվանարկումներից՝ շարունակելով անթույլատրելի վարքագիծը, թե՛ նշված վերջին ելույթում, թե՛ դատավորների հետ առանձին հանդիպումներում եւ թե՛ ԲԴԽ դատական նիստերի դահլիճում:

Հարկ է փաստել, որ վերջինիս վեցամսյա գործունեության ժամանակահատվածն եղել է աննախադեպ. երբեւէ նման կարճ ժամանակահատվածում եւ նման ծավալով չի սահմանափակվել ու ոտնահարվել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական սկզբունքներն ու երաշխիքները.

Այսպես՝

Կ.Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ եւ նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական եւ կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն եւ իրավաբանական համայնքում հարգված, հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն:

Մասնավորապես, անտեսելով սեփական նախաձեռնությամբ որպես նախարար միջազգային հեղինակավոր կազմակերպություններին դիմելու արդյունքում՝ հակասահմանադրական եղանակով անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման արդյունքում պետությանը մարտահրավերների առջեւ կանգնեցնելու մասով նրանց տրամադրած խիստ ու աննախադեպ բացասական կարծիքները (տես՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը No. 1074 / 2021 C), նախաձեռնել են մի շարք օրենսդրական փոփոխություններ եւ դրանց հիման վրա հարուցել կարգապահական վարույթներ ու պատասխանատվության ենթարկել դատավորների:

Ընտրողական կարգապահական վարույթների հարուցմամբ դադարեցրել են նաեւ գերծանրաբեռնվածության պատճառով ժամկետների խախտում թույլ տված նախկինում որեւէ տույժ չունեցող եւ մասնագիտական համայնքում հարգանք վայելող դատավորի լիազորությունները եւ ազատ խոսքի իրավունքն իրացրած դատավորի լիազորություններ:

Արդարադատության նախարարության եւ Կարեն Անդրեասյանի 2022 թվականի դեկտեմբերին նախաձեռնած ու իրականացված օրենսդրական փոփոխություններով (ինչը վերջինս անվանում է լույսի շող), դադարեցվել են մեկ տարվա փորձ ունեցող մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող ավելի քան 17 դատավորի պաշտոնավարում՝ վերջիններիս շնորհելով ռեզերվային դատավորի կարգավիճակ (տես՝ 2022 թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-575-Ն օրենքը): Պաշտոնավարման դադարեցման պաշտոնական պատրվակներից էր նշված անձանց մինչ դատավոր դառնալը ոչ լիարժեք՝ կարճատեւ ուսուցում անցնելը:

Սակայն, միեւնույն ժամանակ նույն օրենքի փոփոխություններով ընդունվեց հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու եւ առանց ուսանելու դատավոր դառնալու հնարավորություն:

Այսինքն՝ մեկ տարուց ավելի փորձ ունեցող, սակայն կարճատեւ ուսուցում անցած դատավորների համար նախատեսվեց լրացուցիչ ուսանելու անհրաժեշտություն եւ պաշտոնավարման դադարեցում (առանց աշխատելու աշխատավարձ ստանալու հնարավորությամբ), իսկ փորձ չունեցող անձանց համար՝ դատավորի նշանակման հնարավորություն առանց տեսական ու պրակտիկ ուսուցում անցնելու անհրաժեշտության:

Ընդ որում՝ Կ.Անդրեասյանի՝ որպես արդարադատության նախարարի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի հուլիսի 21-ին, կառավարության որոշմամբ ընդունված Դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարությունում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանը ձեռքբերում էր դիտարկվել՝ համարվելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից եւ հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթության համատեքստում:

Նույն օրենքի փաթեթով, նախատեսվեցին քրեական հետապնդման ենթարկվող դատավորների լիազորությունների կամ պաշտոնավարման դադարեցման հնարավորություն, եւ միայն արդարացումից հետո ռեզերվում վերականգնվելու, իսկ ռեզերվից հետո՝ այլ վայրում պաշտոնավարման առաջարկությունը չընդունելու դեպքում աշխատանքից հակասահմանադրական եղանակով ազատելու ԲԴԽ-ի լիազորություն:

Նույն փաթեթով ԲԴԽ-ին շնորհվեց կամայական, առանց որեւէ հիմքի՝ դատավորների թեկնածուներին դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներից հանելու չպատճառաբանված եւ կամայական լիազորություն, որն արդեն ազատորեն ու անկաշկանդ ԲԴԽ նախագահն իրացնում է:

Ընդ որում՝ նշված փոփոխությունները հանրային քննարկման չեն դրվել, մի մասը ընդհանրապես չի ներկայացվել կամ քննարկվել դատավորների հետ, իսկ քննարկվածների մասով ստացվել են բացառապես բացասական կարծիքներ, մինչդեռ, դատավորների անկախության ու անփոփոխելիության հետ անհամատեղելի փոփոխությունները, սեփական լիազորություններն ընդլայնելու փաթեթը հանրությանը ԲԴԽ նախագահը ցանկացած առիթով փորձում է մատուցել որպես դատավորների հետ համատեղ քննարկված օրենք:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում խափանվել է Սահմանադրությանը համապատասխան բարձրագույն դատական խորհուրդ ձեւավորելու հնարավորությունը. ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղի առաջացման համար ծանուցումները չեն ուղարկվում առաջադրման չափանիշները բավարարող բոլոր դատարաններին ու դատավորներին. գործողությունների ողջամիտ տրամաբանություն կամ բացատրություն չի ներկայացվում:

Վերջապես՝ հրապարակային հնչեցվող իբր «խոսնակների ցանցի» ստեղծման պատրվակով, իսկ իրականում դատավորների խոսքի ազատությունը սահմանափակելու եւ անհնազանդներին պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների տակ դատավորներին Դիլիջանում, այնուհետեւ Ջերմուկում՝ առանձին եւ փակ հանդիպումների ընթացքում ԲԴԽ նախագահն արգելել է առանց համաձայանեցնելու շփումներ ունենալ ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Ամփոփելով՝ հարկ է ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետեւանքները զգացնել են տալու տարիներ շարունակ եւ այդ հետեւանքների առաջին կրողները դատավորներն են, ուստի կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ»,- նշված է հայտարարությունում: