Պետք է համբերեք
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2011-2018 թվականներին Երեւանի քաղաքապետ աշխատած, իսկ ՀՀԿ-ականների կարծիքով՝ Երեւանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ հարցրինք՝ ինչո՞ւ չի առաջադրում թեկնածությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում, թե՞ այնքան էլ լավագույնը չի եղել, որքան կարծում են իր կուսակիցները։ «Դուք Ձեզ հարց եք տալիս, Դուք՝ պատասխանում։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեռ քննարկում չենք ունեցել, որոշում չենք կայացրել, երբ որոշում կայացնենք՝ կհայտարարենք»,- զուբրիտի ոճով հանդես եկավ Տարոն Մարգարյանը։
Այսինքն՝ նետվելու եք պայքարի՞, թե՞ պասիվ դիտորդի կամ, գուցե, աջակցի կարգավիճակ եք ստանձնելու։ «Պետք է համբերենք, արդյոք Երեւանի ընտրության օ՞ր են նշանակել, երբ նշանակեն, այն ժամանակ էլ կխոսենք, մի շտապեք»։
Չենք շտապում, բայց ենթադրում էինք, որ ՀՀԿ-ն Ձեզ համարելով բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը՝ առանց որեւէ քննարկման, պետք է Ձեզ պայքարի առաջնագիծ մղեր։ «Մեր համար քաղաքական օրակարգն այլ է, քաղաքապետի հերթական ընտրություններին դեռ 6 ամիս ժամանակ կա, եթե կուսակցությունը որոշում կայացնի, անպայման կտեղեկացնենք»։
Իսկ ո՞րն է այսօր ձեր քաղաքական օրակարգը։ «Ընդդիմության օրակարգը»։
Ո՞րն է դա։ «Դուք լավ գիտեք»։
Այո՝ գալ խորհրդարան, ՔՊ-ականների հետ գնալ գործուղումների, ձեռքի հետ էլ մի երկու ստատուս գրել, հարցազրույց տալ ու համարել ձեր առաքելությունն ավարտվա՞ծ։ «Լավ, էլի»։
Դասական ընդդիմության օրակարգը պետք է լինի իշխանափոխությունը, իսկ ավագանու ընտրություններն այդ հնարավորությունը տալիս են՝ նկատեցինք մենք։ Այս հարցին արդեն Մարգարյանն ինչ-որ բան քրթմնջաց եւ արագ մտավ իր աշխատասենյակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել