Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել . Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով էր
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին հաջորդեց նրանց մամուլի ասուլիսը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել, այլ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։
ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական հարաբերություններում կուտակված ու գնալով մեծացող լարվածությունը, որ ստեղծվել է ՀՀ իշխանությունների դրևսորած «հետևողական» վարքագծով (ՀԱՊԿ զորավարժություններից, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնից, դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպումից հրաժարում, ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայում, Ռուսաստանի հասցեին կոշտ մեղադրանքներ և այլն)։
Պաշտոնական հաղորդագրությամբ, անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լաչինի միջանցքի խնդրին և մի շարք այլ կարևոր հարցերի: Ի մասնավորի, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ «պրակտիկայում չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի»։ Նա նաև նշել է, թե այս տեսանկյունից Հայաստանն «ակնկալում է, որ դաշնակիցները ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները և վերջ տա ուժի կիրառմանը»։
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Միրզոյանը ներկայացրել է նաև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի»՝ Ադրբեջանի կողմից ներկայացված փաթեթը, ինչպես նաև Հայաստանի առաջարկները՝ ցանկանալով տեղում ռուսների տրամադրությունները հասկանալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել