Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Առանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ
Հայաստան

Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ինտենսիվ սկսել է թիրախավորել Արցախի բնակչությանը, կրակ բացել նաև ՀՀ սահմանների ուղղությամբ: Տեղեկատվական դաշտում ևս, իր սովորության համաձայն, պարբերաբար սկսել է հանդես գալ ապատեղեկությունների տարածմամբ: Իրանագետ Հարություն Առաքելյանի հետ զրույցում անդրադարձել ենք Ադրբեջանի նպատակներին, խոսել նաև տարածաշրջանային զարգացումներից ու հնարավոր ազդեցություններից:

«Ինչպես ընդդիմություն, այնպես էլ իշխանություն լինելու ժամանակ այսօրվա իշխանության ներկայացուցիչները քարոզում էին, որ եթե «Արցախը տանք, հանգիստ ու խաղաղ ենք ապրելու»: Երբ ընդդիմանում էինք, ասում՝ նման բան տեղի չի ունենա, դրանից հետո նորից պատերազմի ենք ականատես լինելու, քննադատության էինք ենթարկվում: Եթե հիմա էլ նույնն ասենք, նորից ենք քննադատվելու, բայց փաստն այն է, որ հանուն խաղաղության ամեն ինչ չպետք է զիջել: Վերջին օրերին Ալիևը կրկին հոխորտաց՝ ասելով, որ «եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել, մեր ամբողջ պայմանները պետք է ընդունի»: Այսպես ասած, այդ հանգիստ ապրելը բոլոր գործընթացների «բանալին» է: Չեմ կարծում, թե իրականում լինելու է հանգիստ ապրել, որովհետև եթե ինչ-որ բան ես զիջում, դիմացինդ ավելին է ուզում և չի բավարարվելու, որովհետև թույլ ես: Մինչև կապիտուլ յացիայի վերջնական փուլ է սա շարունակվելու: Հետևաբար, զարմանալի չէ Ադրբեջանի վարքագիծը, զարմանալի է Հայաստանի իշխանությունների վարքագիծը, ցավոք, նաև մեր հասարակության վարքագիծը»,-«Փաստի» հետ զրույցում նշեց իրանագետը:

Նրա խոսքով, պատմության վերջին ավելի քան 100 տարվա դառը փուլերն անցնելով անգամ մենք դասեր չենք քաղել. «Մենք չենք հասկացել, թե ուժի գործոնն ինչ է, և իրականում ինչպես են խաղաղության հասնում: Չեմ ցանկանում Ալիևի քայլերը վերլուծել, որովհետև անում է այն, ինչ պետք է անի, այսինքն՝ այն, ինչ մենք չենք արել՝ ժամանակին լինելով հաղթող կողմ: Իրենք անում են այդ քայլերը՝ դաս քաղելով մեր սխալներից: Մինչդեռ մենք, եթե իսկապես խաղաղություն ենք ուզում, պետք է մեզ վրա աշխատենք, փոխենք մեր վարքագիծը»:

Ինչ վերաբերում է ներկա գործընթացներին, նա նկատեց. «Երբ դիտարկում ենք ամբողջ «փազլը», վերջին շրջանում տեղի ունեցող այցերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցը, պարզ է դառնում այն, ինչն ի սկզբանե էր պարզ. ներկա իշխանությունները փորձում են տարածաշրջանում Հայաստանի քաղաքական կուրսը փոխել՝ ըստ ինչոր սցենարի, որն արդեն տեսնում ենք: Այդ սցենարն արդեն կա՝ հաշվի առնելով իշխանությունների անդադար հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանության, էթնիկ զտումների: Կարծես ոչ թե գործադիր մարմին, այլ վերլուծաբան և լրագրող լինեն: Վերլուծաբանների ու լրագրողների գործառույթն է այդ ամենի մասին ահազանգելը, գործադիրը նստած է գործ անելու համար, բայց, ըստ երևույթին, իրենք ոչ մի գործ չեն անում՝ իրենց պահելով լրագրողի, վերլուծաբանի պես՝ ընդամենը բավարարվելով հայտարարություններով:

Հետևաբար, սցենարն ակնհայտ է, ըստ որի՝ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ պետք է ստեղծվի, որ ներկա պահին Ուկրաինայի հարցով խիստ զբաղված Ռուսաստանը մեր տարածաշրջանում չկարողանա ճիշտ ձևով գործերն առաջ տանել:Հետևաբար, կարող է Ադրբեջանի կողմից հարձակում լինի, որից հետո, հաշվի առնելով Փաշինյանի վերջին ասուլիսի հայտարարությունները հատկապես ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի մասով, մենք պետք է հայտարարենք, որ «ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը չեն կարող իրենց գործառույթներն իրականացնել, ու այստեղ պետք է ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ին զուգահեռ ինչ-որ ռազմական դիտորդներ կամ խաղաղապահ ուժեր գան ու տեղակայվեն տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ, կարծես, ինչ-որ պասերով խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»:

Անդրադառնալով Իրանի պաշտոնական ու ոչ պաշտոնական արձագանքներին՝ կապված նաև ոչ տարածաշրջանային ուժերի տեղակայման հետ, իրանագետը նշեց. «Պաշտոնական հայտարարություններում գրեթե ոչինչ չի փոխվել. Իրանը շարունակում է պնդել կարմիր գծերի, մասնավորապես այն մասին, որ տարածաշրջանում չեն հանդուրժի այլ խաղացողների դերակատարությունը: Ոչ պաշտոնական մակարդակով՝ վերլուծաբանների, փորձագետների շրջանակներում, արդեն Հայաստանի մասին այլ վերլուծություններ ու տեսակետներ են հայտնվում Իրանում: Մատնանշում են, որ Հայաստանի ներկա իշխանությունները, աչք փակելով Իրանի ու Հայաստանի՝ տարածաշրջանում ունեցած երկարամյա հարաբերությունների վրա, փորձում են տարածաշրջան բերել Իրանին հակադիր և Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ուժերի:

Մենք, մեծ հաշվով, մեր իմիջը նաև Իրանում ենք կորցնում: Ընդ որում, երբ Հայաստանի մասին ինչ-որ բան է գրվում, սոցցանցերում պարսիկ ժողովրդի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ինչքան էլ որ բարձր ու դրական է, բայց, ցավոք, ՀՀ իշխանությունների գործողությունների արդյունքում Իրանում ևս այդ իմիջը դանդաղ փոխվում է: Իրանում Հայաստանը համարվում է այն երկիրը, որն ուզում է տարածաշրջանում իր դաշնակիցների մեջքին դաշույն խրել»:

Խոսելով նկարագրված քաղաքականության հնարավոր վտանգների մասին՝ Հարություն Առաքել յանը պատմությունից օրինակներ բերեց: «Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մենք գտնվում էինք ցարական Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության ճիշտ մեջտեղում, այդ ժամանակահատվածում բրիտանացիները հիշեցին հայերին, հիշեցին նաև այն, որ իրավունք գոյություն ունի: Փորձեցին հայերին շահագրգռել, սիրաշահել և օգտագործել թե՛ ցարական Ռուսաստանի, թե՛ հետո նաև Օսմանյան Կայսրության դեմ: Դրանից հետո Բրիտանիան իր հարցերը լուծեց թե՛ օսմանցիների, թե՛ ցարական Ռուսաստանի, իսկ հետո՝ նաև բոլշևիկյան Ռուսաստանի հետ:

Ու մենք մնացինք մենակ՝ դավաճանված ու դավաճանի դերում, որովետև երկու կողմից էլ մենք խիստ պատժվեցինք: Հիմա, կարծես, առաջին աշխարհամարտի սխալ քայլերն ենք կրկնում: Մենք հիմա նստած ենք Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի մեջտեղում: Հիմա աշխարհակարգ է փոխվում, հայտնվում են նոր բևեռներ, որոնք մարտահրավեր են նետում գործող աշխարհակարգին, բայց մենք, մեջտեղում նստած, փորձում ենք թեքվել դեպի հակառակ բևեռ ու նրանց մարտավարությունները բերել տարածաշրջան: Եթե այսպես շարունակվեց, ու աշխարհում ինչ-որ արտառոց բան տեղի չունեցավ, պետությունները, կարծում եմ, մեզ կրկին պատժելու են՝ հիշեցնելու համար, որ լինելով այս աշխարհագրության մեջ՝ այլ կերպ եք խաղում տարածաշրջանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, երբ կան բազմաթիվ սպառնալիքներ, այդ բոլորը հնարավոր է վերափոխել ու վերածել հնարավորության՝ ի շահ և հօգուտ մեզ: «Դիվանագիտությունը սպառնալիքը հնարավորության վերափոխելու արվեստ է: Ես տարիներ է, ինչ խոսում եմ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին: Բազմիցս նշել եմ, որ մենք գոնե պետք է նախաձեռնենք այդ հարաբերությունները: Երբ Իրանն ու Սաուդյան Արաբիան թշնամաբար էին միմյանց վերաբերվում, մեր լսարանի համար անհասկանալի էր, թե ինչու պետք է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ ունենանք:Հիմա Չինաստանի միջնորդությամբ քաղաքականությունը փոխվեց: Եթե մենք ժամանակին ավելի ճիշտ դիվանագիտությամբ հարաբերություններ ստեղծեինք Սաուդյան Արաբիայի հետ, հենց նրանց միջոցով կկարողանայինք տարածաշրջանում սանձել թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, բայց, ցավոք, մեր իշխանությունները քթի ծայրից ավելի առաջ չեն կարող տեսնել:

Ժամանակը կորցրինք, իսկ հիմա արդեն Իրանն ու Սաուդյան Արաբիան հարաբերվում են, և մեր կողմից հարաբերություններ ստեղծելու հնարավորությունն արդեն այլ տրամաբանության ներքո է: Սաուդյան Արաբիան արդեն գործոն է դառնում տարածաշրջանում ու փորձելու է ակտիվ ներկայություն ունենալ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Ուկրաինայի հարցում: Իրականում սպառնալիքը խելացի դիվանագիտություն ունենալու դեպքում կարելի է հնարավորության վերածել, եթե կան բառի բուն իմաստով դիվանագիտական անցյալ ունեցող խելացի դիվանագետներ և ոչ թե զուտ քաղաքական նշանակմամբ պաշտոններ զբաղեցնողներ»,-եզրափակեց իրանագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում