Անիում կենաց-մահու պայքար է ընթանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, որտեղ մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված, իշխանական թեկնածուի համար գործի է դրվել ողջ վարչական ռեսուրսը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող թեկնածու Արման Սարիբեկյանի քարոզարշավին են լծվել բոլոր շերտերը՝ իշխանական պատգամավորներից, մարզպետից մինչեւ թաղային հեղինակություններ։
Պատմում են, որ մարզպետը, բանուգործը թողած, աշխատանքային ժամերին մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների անձնակազմերի հետ ժողովներ է անում եւ ՔՊ-ին ընտրելու հրահանգներ իջեցնում։ Սոցիալական օգնություններ են բաժանում։ Իսկ թեկնածուն եւ իր կողմնակիցները, ողջ օրը դռնեդուռ ընկած, խոստումներ են տալիս բնակիչներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ Անիում իշխանություն ձեւավորել, վարչապետի հրամանով համայնքապետի ԺՊ նշանակվեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը, ով մինչ այդ «Հայփոստի» տեղի պատասխանատուներից էր։
Նախորդ անգամ պայքարը 18 տարվա համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի ու ՔՊ-ի միջեւ էր, ՔՊ-ն ձայների քանակով զիջել էր նախկին համայնքապետին։ Այժմ 3-ի փոխարեն մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գեւորգյանը, ՔՊ-ն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որի առաջին համարը Ագուն Սաղաթելյանն է, եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել