Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Առանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ
Մամուլ

Իրողությունները կեղծելու քաղաքականություն են իրականացնում Հայաստանի իշխանությունները

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների սահմանների ուղղությամբ հրադադարի խախտումները, սպառնալիքները: Արցախի ուղղությամբ նման իրավիճ էր ստեղծվել դեռ մարտի 5-ի դիվերսիայից առաջ, երբ Ադրբեջանը կրկին պարբերաբար թիրախավորում էր նաև խաղաղ բնակչությանը: ՀՀ-ի ուղղությամբ էլ գրեթե ամենօրյա կտրվածքով կրակ են բացում Վերջին Շորժայի դիրքերի ուղղությամբ: Ու թեպետ այս ֆոնին ՀՀ իշխանությունները բարձրաձայնում են էթնիկ զտման, ցեղասպանության ու էսկալացիայի վտանգի մասին, այդուամենայնիվ, նորից ցույց են տալիս, թե շարունակում են բանակցել «խաղաղություն» անունը կրող պայմանագրի շուրջ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, բանակցություններ, ըստ էության, չկան:

«Կա Ադրբեջանի կողմից տարբեր խնդիրների պարտադրանք, որը Հայաստանի իշխանությունները, որպես կանոն, ընդունում են և փորձում ադրբեջանական կողմի առաջարկն այնպես փաթեթավորել, որ դա մեր հանրության կողմից որպես հայկական կողմի առաջարկ ընկալվի: Այսինքն, ըստ էության, հանրությանը խաբելով՝ իրողությունները կեղծելու քաղաքականություն են իրականացնում Հայաստանի իշխանությունները: Վերջիններս նպատակաուղղված են բացառապես մեկ խնդրի լուծմանը, այն է՝ վախեցնել մեր ժողովրդին, ցույց տալ, որ եթե չենթարկվեն Ադրբեջանի պահանջներին կամ եթե բավարար չափով զիջողական չլինեն, կլինի նոր պատերազմ, նոր կոտորած և այլն: Սա էլ ագրեսիայի երկրորդ ուղղությունն է՝ հոգեբանականը, որն ուղղված է մեր ժողովրդի դեմ: Հենց տեսնում են, որ ժողովրդի մեջ ինչ-որ ընդվզում, ինչոր դիմադրողականության էլեմենտներ են ի հայտ գալիս, սկսում են վախեցնել պատերազմով»,- «Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ նաև հայտարարում են, թե Հայաստանն ի վճակի չէ պաշտպանել իրեն, պաշտպանել Արցախը, ու, հետևաբար, ամեն ինչ պետք է հանձնել Ադրբեջանին:

«Նիկոլ Փաշինյանը դա անում է լեզվով՝ քարոզչությամբ, Ադրբեջանի իշխանությունները՝ նաև զենքի միջոցով: Փաշինյանի կողմից էթնիկ զտման, ցեղասպանության, նաև էսկալացիայի վտանգի մասին անընդհատ խոսելը հենց այս համատեքստում է պետք դիտարկել, որովհետև հակառակ պարագայում նա ոչ թե պետք է խոսեր մեր՝ դատապարտված լինելու, այլ բանակի վերականգնման, անվտանգային մեխանիզմներ ստեղծելու, նաև մեր գործընկերների հետ համագործակցության և այլնի մասին: Այս պարագայում հայտարարում է, որ Հայաստանը պարտված պետություն է, ու հիմա արդեն Արցախի անվտանգության պատասխանատուներն ուրիշներն են»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով, հենց ՀՀ իշխանությունների վարքագիծն է առիթ հանդիսացել, որ Ադրբեջանը առաջ տանի Արցախի՝ Ադրբեջանին «ինտեգրվելու օրակարգը»:

«Ինտեգրման քարոզն սկսել է Ադրբեջանը, որի հնարավորությունն ադրբեջանական կողմն ստացել է այն բանից հետո, երբ հասկացել ու տեսել է, որ Հայաստանը չի կարողանում ադեկվատ քայլեր իրականացնել, օրինակ՝ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Ադրբեջանը, մեծ հաշվով, հնարավորություն է տեսել: Տեսել է, որ դիմացիններն անգործունյա են, ու գնացել է հաջորդ քայլին՝ առաջ բերելով ինտեգրման օրակարգը, որը սպասարկվում է նաև Փաշինյանի կողմից, ինչում համոզվեցինք վերջին ասուլիսի ժամանակ: Հստակ հարց են տալիս՝ արդյոք կո՞ղմ եք, որ Արցախի ներկայացուցիչները գնան Բաքու: Ասում է՝ դե, ամեն դեպքում, պետք է խոսեն՝ չհերքելով Բաքու գնալու անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ, այն, ինչի մասին մենք անընդհատ խոսում ենք, գալիս ենք այն եզրահանգմանը, որ Ալիևի և Փաշինյանի կողմից պայմանավորված, միմյանց հետ համադրված քաղաքականություն կա: Պայմանավորված աշխատում են, արդյունքն էլ այն է, ինչ տեսնում ենք, և արդեն իսկապես դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն»,-շեշտեց Հրանտ ՄելիքՇահնազարյանը:

Ըստ նրա, եթե անգամ այդ պայմանավորվածությունների համատեքստում չէ այն իրողությունը, որ ՀՀ իշխանությունները չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա առնվազն նախկին պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված միջավայրի ազդեցության հետևանքն է. «Այսինքն, Նիկոլը երկրին հասցրել է այն վիճակին, որ իսկապես, այո, բոլորս ենք հասկանում, որ Հայաստանի իշխանություններն արդեն կաշկանդված են, նրանք չեն կարող ինքնուրույն լինել, ինչ-որ քայլեր անել, ինչն իրականացվող քաղաքականության հետևանքն է»:

Ինչ վերաբերում է այս փուլում Արցախի իշխանությունների կողմից հնչող արձագանքներին, որոնք հայտարարում են, թե իրենց և ՀՀ իշխանությունների դիրքորոշումներում տարբերություններ չկան, քաղաքագետը նշեց. «Արցախի խնդիրն այն է, որ այնտեղ կա նախագահ, որը, ըստ էության, Արցախի շահերը պաշտպանելու փոխարեն սպասարկում է Նիկոլի շահերը: Երկրորդ խնդիրն այն է, որ Արցախը չափազանց հեղհեղուկ քաղաքականություն է վարում. մի օր՝ այսպես, մի օր՝ այնպես: Փորձում են հարմարվել իրողություններին, լիարժեք չեն հասկանում սպառնալիքների էությունը, դրանց ճիշտ արձագանքելու մարտավարությունը ևս չեն գտնում: Այստեղից շատ խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ Արցախի առջև դրվում են ինչ-որ տարբեր պահանջներ և պայմաններ, ու Արցախում չեն կարողանում կողմնորոշվել, թե այս իրավիճակում ինչ պետք է անել: Սա հայկական պետությանը նոր խնդիրների առջև է կանգնեցնում: Արցախում հիմա կա հստակ քաղաքականություն մշակելու և այդ քաղաքականությամբ ընթանալու անհրաժեշտություն»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև արևմտյան շրջանակների ակտիվությանը, մասնավորապես՝ Հայաստան կատարվող տարատեսակ այցերին: Վերջին օրինակներից մեկը ԵՄ տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցն էր, որոնց զուգահեռ ՀՀ-ից ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններ են արվում: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, ՀՀ իշխանությունները ցանկանում են քաղաքականության վեկտոր փոխել:

«Այս իրավիճակում քաղաքականության վեկտորի փոփոխությունը կարող է կենսական սպառնալիք պարունակել մեր երկրի համար, որովհետև Հայաստանը գտնվում է իրական պատերազմի վտանգի առջև, իսկ Հայաստանի համար շատ թե քիչ, բայց իրական անվտանգությունն ապահովող երկրներն այս փուլում Ռուսաստանն ու Իրանն են: Երբ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք և ՀԱՊԿ-ի փոխարեն եվրոպական դիտորդներ է տեղակայում, երբ Իրանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու փոխարեն դեպի Արևմուտք է գնում և նորից եվրոպացիներին է բերում այստեղ, այդ ամենը լուրջ խնդիրներ է առաջացնում: Այսինքն, այդ կերպ Հայաստանը զրկվում է անվտանգության ևս մի քանի բաղադրիչներից»,-ընդգծեց քաղաքագետը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այսօր Հայաստանի համար գլխավոր վտանգն այն է, որ միջազգային զարգացումներում մեր երկրի շահը սպասարկող սուբյեկտ չկա: «Հայաստանը տարածաշրջանային մրցակցության օբյեկտ է դարձել, իսկ հաջորդ փուլում կարող է պատերազմի ռազմադաշտի վերածվել: Ընդ որում, պատերազմ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ մեր տարածքում գերտերությունների պատերազմ, ինչը կարող է մեծ վնաս, վտանգ և սպառնալիք դառնալ հայ ժողովրդի համար: Անընդհատ մեր դիրքերը զիջելով, անընդհատ թշնամու պահանջները բավարարելով, ներսում դիմադրությունը կոտրելով ու այլ քայլերով իշխանությունները Հայաստանին կանգնեցրել են նշված վտանգի առջև: Եվ խոսքը ոչ թե տեսական սպառնալիքի, այլ իրական վտանգի մասին է»,-եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում