Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետ
Մամուլ

Թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից լինի

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել այն մասին, թե «նոր Հայաստանում», այն է՝ այն բանից հետո, ինչ ինքն ու իր «քայլողներն» են վերցրել իշխանությունը, ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ արդար է, բլա-բլա-բլա... Կեղծավորության աստիճանով դա կարող է համեմատվել, օրինակ՝ «կոռուպցիա չկա»-ի կամ «արտոնյալ բիզնեսմեններ չկան»-ի մասին նույն գործչի հայտարարությունների հետ: Չնայած, ինչո՞ւ ընտրություններից հեռու գնալ: Նախորդ համարում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ անդրադարձում ընդհանուր գծերով ցույց էինք տվել վերոհիշյալ հայտարարության փուչ լինելը:

Եթե անգամ համարենք, որ ընտրությունները չեն կեղծվում (ասում ենք՝ եթե), ապա դրանց արդյունքները կամայականորեն խեղաթյուրվում են, և կա՛մ ուժային միջամտությամբ (կալանավորում, քրգործի հարուցում), կա՛մ վարչական ճնշմամբ, կա՛մ մանիպուլ յատիվ տարբերակով այնպես է արվում, որ անպայմանորեն նշանակվի, այո, հենց նշանակվի՛ քպական կամ Նիկոլ Փաշինյանին որպես կուռք պաշտելու ծիսաենթարկված որևէ մեկը: Ըստ որում, կարևոր չէ՝ ով: Այս դեպքում գործում է Նիկոլ Փաշինյանին հոգեհարազատ բանաձևը, այն է՝ «թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից լինի»: Ու սա միայն ՏԻՄ-երում չէ, բոլոր ոլորտներում է այդպես, այդ թվում՝ կրթական:

Նույն Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր էր աշխատում, նմանապես շատ էր սիրում տարբեր ամբիոններից խոսել բուհերը չքաղաքականացնելու անհրաժեշտության, բուհերի քաղաքականացման-կուսակցականացման անթույլատրելի լինելու մասին: Նկատենք, որ դա միանգամայն ընկալելի շեշտադրում էր: Հա, բայց իշխանությունը գրավելուց հետո նույն Նիկոլ Փաշինյանը անում է հենց այն, ինչի դեմ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում: Չէ, նույնը չէ, անհամեմատ ավելի ուժգին մոլեգնությամբ: Ասենք, ի՜նչ «բուհերի կուսակցականացում», եթե «նոր Հայաստանում» բանն արդեն մանկապարտեզներին է հասել: Ինչ-որ հիմնարկի ղեկավա՞ր ես ուզում դառնալ, պիտի պարտադիր քպացված լինես: Վերադառնանք բուհերին:

Օրինակ՝ իշխանության գալուն պես առաջին «գործերից» մեկը, որին ինտենսիվ ու հետևողականորեն կպան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, կհիշեք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հետապնդելն էր՝ այդ պաշտոնը զավթելու և յուրային մեկին նշանակելու նպատակով: Ի վերջո, հասան այն բանին, որ Արամ Սիմոնյանին եթե ուղիղ կերպով չսպանեցին էլ, ապա արագացրեցին նրա մահը: Եվ այդ գնով, ըստ էության, հասան իրենց բաղձալի նպատակին: Եթե գանք մեր օրեր, ապա կարելի է ուշադրություն դարձնել Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «հետևից ընկնելու» բազմադրվագ պատմությանը, եթե չասվի՝ էպոպեային: Տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն «աչք է դրել» այս բուհի վրա:

Մե՛կ այն որոշեցին ոչնչացնել՝ միավորելով, օրինակ՝ ֆիզկուլտինստիտուտի հետ, մե՛կ բուհի ղեկավարության հետևից ընկան: Իրավիճակի ամբողջ հեգնանքն այն է, որ «բրյուսովցիները» որոշեցին պայքարել մինչև վերջ և չընկրկեցին: Նրանք երևի միամտաբար հավատացել էին, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պայմաններում Հայաստանը, ի՞նչ էին ասում, հա՛, «ժողովրդավարության բաստիոն» է, «ժողովրդավարության չեմպիոնների լիգայում է» կամ ժողովրդավարության չգիտեմ թե էլ ինչ է: Բայց հետաքրքիր պայքար էր, ուշադրություն գրավող: Չար լեզուներն անգամ ասում են, որ Փաշինյանի ԿԳ նախկին նախարարներից Դումանյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառներից մեկն էլ դա էր:

Այսինքն, որ նախկին նախարարը չկարողացավ առանձին վերցրած մեկ բուհում ռեկտոր դնել հենց այն մարդուն, որին ցանկանում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Իսկ Նիկոլ Փաշինյանի ԿԳ նոր նախարարը, ինչպես տեսնում ենք, բավականին ակտիվ էր լծվել այդ «գործին», չնայած, հանրագումարում նրա մոտ էլ չստացվեց: Եվ ահա, բուհն իր հիմնական անելիքի շավիղից շեղող երկար-բարակ տարուբերումներից հետո, ի վերջո, ռեկտորի ընտրություններ եղան: Ռեկտոր ընտրվեց կամ վերընտրվեց Կարինե Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանի թեկնածու Դավիթ Գյուրջինյանը չընտրվեց (4 ձայնի տարբերությամբ): Եվ ի՞նչ, Փաշինյանի իշխանությունն ընդունե՞ց իր պարտությունը: Այդ էր պակաս: Անմիջապես քրեական գործ հարուցեցին՝ հայտարարելով, թե ինչ-որ խուլիգանություն է եղել:

Արժե՞ ասել, որ դրանից քիչ անց հայտարարվեց, թե Դավիթ Գյուրջինյանը նշանակվո՛ւմ է նշված համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Այսինքն, զոռբայության վրա է ամեն ինչ: Ի՞նչ կապ ունի, թե ով է ընտրվում, եթե նշանակվում է նա, որին ուզում է այդ պահին իշխանության գլխին գտնվողը: Հարց է ծագում. էլ ընտրություն-մընտրություն անելու իմաստը ո՞րն էր, ո՞ւմ խաբելը կամ մոլորեցնելը: Միանգամից թող իշխանությունն իր ուզած թեկնածուին նշանակեր, վերջանար-գնար:

Հաջորդ օրն էլ կարելի էր բուհի դասախոսական կազմին և ուսանողներին պարեկների ու ոստիկանական «կարմիր գլխարկների» մահակների հսկողության ներքո շարել և ստիպել, որ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին հավատարմության երդում տան: Մի խոսքով, նապաստակի հայնրահայտ անեկդոտն է, այն, որ ասում է՝ ամեն ինչ նույնն է, միայն թղթատարությունն է ավելացել: Կարելի է հավելել, որ նաև կեղծավորությունն ու ձևականությունն են ավելացել: Հա, մեկ էլ՝ անչափելի զոռբայությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում