Թիմակիցներին «զոհաբերելով»՝ Փաշինյանը մտադիր է մեկ կրակով երկու նապաստակ սպանել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ բարձրացած մեծ աղմուկից ՔՊ-ական պատգամավորները շունչները պահած սպասում են՝ ում հերթն է հաջորդը:
Բայնն այն է, որ Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ եղած կուռուպցիոն վերջին բացահայտումները իսկապես բարկացրել են Փաշինյանին, որը սիրում է տարբեր առիթներով հայտարարել, թե Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, այնինչ ստացվում է՝ հենց իր թիմակիցներն են կոռուպցիայի կենտրոնում: Թորոսյանի հետ կապված այս աղմուկից հետո Փաշինյանը որոշել է պատժել թիմակիցներից մեկ-երկուսին եւս, որպեսզի օրինակ լինի մյուսներին:
Թիմակիցներին «զոհաբերելով»՝ Փաշինյանը մտադիր է մեկ կրակով երկու նապաստակ սպանել. նախ հանրությանը ցույց կտա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է մղում ու չի խնայում անգամ սեփական թիմակիցներին, բացի այդ, նաեւ «կզսպի» մյուս թիմակիցներին, որպեսզի չհայտնվեն կոռուպցիոն նման սկանդալների կենտրոնում:
Բանն այն է, որ այդ պատմությունները ազդում են հենց Փաշինյանի վարկանիշի վրա: ՔՊ-ական պատգամավորներից շատերն էլ այս ընթացքում հասցրել են կտրուկ բարելավել իրենց սոցիալական վիճակը, նոր բնակարաններ, մեքենաներ ձեռք բերել…, դրա համար էլ շունչները պահած սպասում են, թե Փաշինյանի հրահանգով ու իրավապահների «թեթեւ ձեռքով» ում անունն է հայտնվելու կոռուպցիոն սկանդալի կիզակետում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...