ՔՊ-ական պատգամավորի ուշագրավ խոստովանությունը. ԱԱԾ-ն գաղտնալսում է ընդդիմադիրներին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ փայլել է հերթական խայտառակ հայտարարությամբ։ Իր ղեկավարած հանձնաժողովի նիստում խոսելով ՆԳՆ-ին գաղտնալսելու հնարավորություն տալու մասին եւ պատասխանելով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե ԱԱԾ-ն քիչ էր գաղտնալսում, այլ կառույցի եւս նման լիազորություն է տրվել, նա հայտարարել է. «Մեզ գաղտնալսում է ու լավ է անում, բարի լինենք էնպես ապրենք, որ լսելու դաշտից դուրս մնանք։ Բա որ չլսեն, ո՞նց են իմանալու` ով ինչ մտածեց, էս երկրի գլխին ինչ եղավ»։
Հիշեցնենք, որ միայն դատարանի որոշմամբ եւ քրեական վարույթի դեպքում է թույլատրվում գաղտնալսել որեւէ քաղաքացու։ Սրանով Անդրանիկ Քոչարյանի երեկվա գոհարները չեն սահմանափակվում․ նա հայտարարեց, թե, փառք աստծո, Հայաստանում փշալարերի կիրառման ժամանակաշրջանն այլեւս անցյալում է, ապա խոսակցության մեջ ներքաշեց քննարկմանը մասնակցող ՆԳ նախարարին, ով եւս հաստատեց Քոչարյանի սուտը։
Սա՝ այն դեպքում, երբ պատերազմից հետո ընդդիմադիրների դեմ ոչ միայն փողոցներում են փշալարեր գործածվել, այլեւ խորհրդարանի շենքի պարիսպներն են փշալարերով պատվել, իսկ շենքի բակում Փաշինյանի այցերի ժամանակ անգամ պայթուցիկ սարքեր էին տեղադրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...