Դադարեցրեք ձեր կանխատեսումներում Հայ Եկեղեցու սպասավորների վերաբերյալ անհնարին դատողություններ կատարել
Արագածոտնի թեմի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցու քահանա տեր Փառեն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով այսօր լսեցինք Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը, որտեղ այն հարցին, թե կան «կրիստալ» տեսակի թմրանյութ օգտագործող պարեկներ, վերջինս ի շարս այլ կանխատեսումների նշում է, թե կրիստալ օգտագործող «հոգևորական էլ են լինելու»։ Այսինքն ներկա իրողությունը թողել ապագայի հանդեպ կանխատեսում է անում:
Պարո’ն, Ձեզ հարց են տվել, այդ հարցին պատասխանեք, թե՞ սա էլ տրամաբանական շարունակությունն է ձեր ղեկավարի խոսքի։ Չէ՞ որ ինքն էլ պնդում է, որ կան Աստծուն չհավատացող հոգևորականներ։
Դադարեցրեք ձեր կանխատեսումներում Հայ Եկեղեցու սպասավորների վերաբերյալ անհնարին դատողություններ կատարել:
Խորհուրդ Ձեզ, դուք ձե’ր պատասխանատվության ոլորտում պատասխաններ տվեք, գործ արեք և հերթական անգամ սլաքները եկեղեցուն մի ուղղեք»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...