Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ուսանողները դասադուլ են անում
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գյուրջինյանը։
Ուսանողները դեմ են Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը, նրանք դասադուլ են հայտարարել։
«Շատ իզուր, որ նման քայլի են դիմել։ Ես լեզվաբան եմ, Բրյուսովի անվան համալսարանի 25 տարվա դասախոս, օտար մարդ չեմ այնտեղ։ Ինչ–որ ուժեր գուցե դժգոհ են եւ նրանք կազմակերպում են այդ ամենը, դա անցողիկ բան է։ Արհեստական լարվածություն են ստեղծում»,– անդրադառնալով դասադուլին՝ ասաց Դավիթ Գյուրջինյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 12–ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը։ Ռեկտորի պարտականությունները կատարում էին պրոռեկտորներ Ցոլակ Ակոպյանը եւ Սահակ Մանուկյանը։
Դեկտեմբերի 9–ին կայացել էր Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։
Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արդյունքները, սակայն, ընտրությունից հետո այդպես էլ չեն հաստատվել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...