Արսեն Թորոսյանը դժգոհ է, բայց նաև «ինքնավստահ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված՝ «Քովիդի գործով» նախաձեռնված քրեական վարույթի, ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնին պարբերաբար սոցցանցային գրառումներ է անում առողջապահության այդ ժամանակվա նախարար, ԱԺ քպական պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա դժգոհում է «չաշխատող» պետական ապարատից, «անհիմն մեղադրանքից», բողոքում, որ «ոչ մի լավ բան անպատիժ չի մնում», կասկածում իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված վարույթի անաչառությանը և այլն: Այս ընթացքում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով Թորոսյանին ևս կներգրավեն այդ գործում:
Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջինս բավական ինքնավստահ է և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի իրեն կալանավորելու որոշում կայացնել, որովհետև ինքը կարող է և սկսի «խոսել»: Ի դեպ, նա «խոսելու» մասին ակնարկել էր նաև իր հայտարարության մեջ՝ նշելով, որ «հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան»: Մյուս կողմից՝ ըստ իշխանական մեր աղբյուրի, Թորոսյանը վստահ է, որ իրեն ձեռք չեն տա նաև այն պատճառով, որ ինքը կուսակցության ներսում բավական «սոլիդ» թիմ ունի, իսկ ներքին պայթյունը հաստատ Փաշինյանին ձեռնտու չի լինի:
Ի հավելում, անկարևոր չէ նշել, որ հենց Թորոսյանն է լինելու Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի, այսինքն, փաստացի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շտաբի պետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...