ՔՊ-ական պատգամավորը դատական հարուստ անցյալ ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը, պարզվում է, իր ֆինանսական պարտավորությունները չկատարելու մեծ սիրահար է։ Դրա մասին են վկայում Թունյանի դեմ ներկայացված դատական հայցերը, որոնցից բոլորի պարագայում հայցը բավարարվել է, այսինքն՝ դատարանի կողմից հաստատվել է, որ Թունյանը ֆինանսական պարտավորություններ ունի, որոնք չի կատարել, եւ բանը հասել է դիվանբաշուն, ինչից հետո գումարի բռնագանձման որոշումներ են կայացվել։
Թունյանի դեմ առաջին հայցը ներկայացվել է 2012 թվականին՝ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի կողմից։ Այս գործով որպես պատասխանողներ են ներգրավվել նաեւ Թունյանի կողմից 2012 թվականին հիմնադրված «Բե Վիտ» ՍՊԸ-ն, նրա եղբայրը՝ Վահե Էդիկի Թունյանը, հայրը՝ Էդիկ Բաբկենի Թունյանը, մայրը՝ Թամարա Մամիկոնի Վարդանյանը։ Ըստ հայցի՝ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն 2011 թվականին 3 մլն դրամի չափով վարկ է տրամադրել Թունյանի հիմնադրած «Բե Վիտ» ՍՊԸ-ին, որի դիմաց գրավադրվել է Դավթաշեն 2թ/մ 40 շենքի թիվ 23 հասցեում գտնվող բնակարանը (ներկայում այս բնակարանում են գրանցված Թունյանները): Վարկը տրամադրվել է 18 ամիս ժամկետով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով։ Ըստ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ Թունյաններն իրենց վարկային պարտավորությունները չեն կատարել, ինչի համար եւ վարկային կազմակերպությունը դիմել է դատարան՝ պահանջելով բռնագանձել 1 մլն 165 հազար դրամ, դատարանը հայցվորի պահանջը բավարարել է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ