Հանցագործներն ու իրավապահները՝ մի վայրում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության թաղամասը կառավարությունը նախատեսում է կառուցել Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում։
Մեր աղբյուրներն ասում են, որ վարչապետն արդեն հանձնարարել է փորձագիտական խմբին՝ ուսումնասիրություններ սկսել ՔԿՀ-ին հարակից տարածքում, դիտարկել եւ հասկանալ՝ հնարավո՞ր է տվյալ տարածքում թաղամասը կառուցել: Փորձագետների աշխատանքից հետո պարզ կդառնա՝ թաղամասը կկառուցեն նշվա՞ծ վայրում, թե՞ Երեւանից դուրս՝ մարզերից մեկում։
Նշենք, որ փետրվարի 22-ին կառավարությունում՝ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը Երեւանի կենտրոնից պետք է դուրս բերվի: Նա շեշտեց, որ պետական գույքի ճիշտ կառավարումը կարող է երկրին միլիարդների եկամուտ բերել: Հավանաբար նկատի ուներ, որ Կենտրոնի ազատվող շենքերը կկարողանան վաճառել եւ մի քիչ էլ դրա հաշվին բյուջեն լցնել։
Իսկ ծրագրվող արդարադատության թաղամասում առաջին փուլով մտադիր են կենտրոնացնել տեսչական մարմինները, ՄԻՊ գրասենյակը, փաստաբանական, հաշվեքննիչ պալատները, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեները, հակակոռուպցիոն դատարանները, դատախազությունը, պետռեգիստրը, ԴԱՀԿ-ն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ