Ինչպես է պաշտոնական Երևանը ոչնչացնում արտաքին քաղաքականության իր ողջ հայեցակարգը
zham.am-ը գրում է․
«Ադրբեջանի սև ցուցակը» դա ցանկ է, որը ներառում է այն անձանց, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է այն պատճառով, որ այդ անձինք «խախտել են Ադրբեջանի Հանրապետության «Պետական սահմանի մասին օրենքը»» և «այցելել են Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Ադրբեջանի թույլտվությունը»։
Դեռևս 2013 թվականի օգոստոսին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր 330 հոգուց բաղկացած «սև ցուցակի» ամբողջ ցանկը, որը ներառում էր տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, արվեստագետներ և այլ անձինք տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից։ Նրանց թվում են եղել և կան այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Քերոլայն Քոքսը, Վալերի Բուայեն, Բեդրոս Կիրկորովը և Կոնստանտին Զատուլինը։
Այս ցուցակը և հենց այն փաստը, որ հայերին էթնիկ հողի վրա թույլ չեին տալիս մուտք գործել Ադրբեջան, միշտ եղել է հայկական դիվանագիտության «հաղթաթուղթներից» մեկը, որը հնարավորություն է տվել Երևանի միջազգային գործընկերներին փոխանցել, որ Ադրբեջանում ռասիզմը աջակցվում է պետական մակարդակով, ինչն իր հերթին նշանակում է, որ արցախահայությունն ապագա չունի Ադրբեջանի կազմում։
Սակայն փաշինյանական Հայաստանի իրականությունն այնպիսին է, որ Բաքուն հիմա հակաթեզ ունի, և կարող է հայտարարել, որ «եթե Հայաստանն ինքը թույլ չի տալիս էթնիկ հայերին մուտք գործել իր հայրենիք, ապա պաշտոնական Բաքվի նկատմամբ այս թեմայով պահանջներ չեն կարող լինել»։
Հետևողականորեն ոչնչացվում է այն ամբողջ համակարգը, որի վրա կառուցվել է Հայաստանի արտաքին քաղաքականության ողջ հայեցակարգը, իսկ Արամ Գաբրելյանովին Հայաստան մուտքի արգելքը՝ այս գործընթացի դրսեւորումներից մեկն է:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը