Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

«Արմագեդոն». Հրանտ Բագրատյանը նոր հրապարակումների շարք է ներկայացնում

«Արմագեդոն»

1-ին հրապարակում
Որոշել եմ «Արմագեդոն» խորագրով մի քանի հրապարակում անել վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Նման վերլուծության կարևորությունը պայմանավորված է, նախևառաջ, նրանով, որ հանրապետության պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չեն տալիս վերջին տարիներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը գովերգելու առումով։ Երկրորդ, արդյո՞ք բացառված է այն, որ իրականում գործ ունենք փաշինյանական իշխանության ռազմական, քաղաքական, տարածքային կորուստներին համահունչ տնտեսական ձախողումների հետ։
Անցյալ ամիս ավարտեցինք ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վերջին 4 հնգամյակների (2003-2007թթ., 2008-2012թթ., 2013-2017թթ. և 2018-2022թթ.) տվյալների մի հսկայական մասիվի վերլուծությունը։ Մտադիր ենք տարվա կեսերին մի հաստափոր աշխատություն հրապարակել։  Իսկ մինչ այդ կփորձեմ ներկայացնել մեր հետազոտության ամփոփ արդյունքները։ Նշեմ նաև, որ մեր վերլուծությունը կատարված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա։ Մենք այլ տվյալներ չունենք։ Վերջում ցույց կտանք, որ այդ տվյալները հակասական են, իրարամերժ։ Բայց այս փուլում մենք այլ ելք չունենք. պետք է ելնենք դրանցից։
Այսօր կուզենայի հակիրճ անդրադառնալ 2018-2022թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական արդյունքներին։ Հաջորդ հրապարակումներում անդրադարձ կլինի ֆինանսական, սոցիալական, ժողովրդագրական, իրավական ասպեկտներին, ինչպես նաև կոռուպցիային։
Իշխանությունները շատ են գովերգում վերջին տարիներին ՀՀ տնտեսական զարգացման բարձր աճը։ Այսպես, 2022-ին, նրանց ասելով, ապահովվել է շուրջ 14% տնտեսական աճ։ Ի՞նչպես պետք է դրան վերաբերվել։
Առաջին, ընթացիկ տնտեսական աճը բացարձակապես ոչինչ չի նշանակում երկարաժամկետ իրական հաջողությունների առումով։ Այսպես, 2018-2022թթ. ՀՆԱ տնտեսական հավելաճի պաշտոնական թիվը սոսկ 26.5% է կամ միջին տարեկանը սոսկ 4.7%։ Ավելորդ չէ նշել, որ նշված 4 հնգամյակներից առաջինում (2003-2007թթ.) միջին տարեկան հավելաճը կազմել է 13%, երկրորդում (2008-2012թթ.)՝ 1% և երրորդում (2013-2017թթ.)՝ 3.5%։ Այսինքն, այդ ի՞նչ հաջողոթյան մասին է խոսքը։  Նկատենք, որ 2018-2022թթ. (այն է՝ փաշինյանական  իշխանության տարիներին) տնտեսական աճի արագացում չկա։ Աճի տեմպերով ՀՀ-ն զիջում է 1-ին հնգամյակին և շատ չնչին առավելություն ունի 3-րդ նկատմամբ (4.7%-ը 3.5-ի համեմատ)։ Ստորև կտեսնենք, 3-րդ հնգամյակի համեմատ այդ 1% լրացուցիչ աճի համար ի՞նչ հսկայական ռեսուրներ են ծախսվել։ 
Երկրորդ, աճի ճյուղային կառուցվածքը վատն է. այն հիմնականում ապահովվել է ծառայությունների ոլորտի՝հատկապես ֆինանսական ու ապահովագրական գործունեության  հաշվին (տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 8%՝ գրեթե հավասարվել է գյուղատնտեսությանն ու մշակող արդյունաբերությանը)։ Պետք է նշել նաև հանքագործության ու խաղերի սրընթաց աճը (բացառուըյամբ 2022թ.), որոնց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է համապատասխանաբար 3.8 և 2.7%-ի։ 2022-ին առաջին անգամ ՀՀ պատմության մեջ բանկերի ընդհանուր ակտիվները (սրանք, որպես կանոն, տրված վարկերն են) հավասարվել են ՀՆԱ-ին։ 2018-2022թթ դրանք գրեթե կրկնապատկվել են. 4364 մլրդ դրամից (2017թ) հասնելով 8390 մլրդ դրամի (2022թ)։ Այս վարկերը դեռ վերադարձնել է պետք։ Ծառայությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է 64%-ի։ Առաջին հայացքից վատ չէ։ Սակայն նման բարձր տեմպերով ֆինանսական ոլորտի ու խաղերի աճը, ավելի շուտ, մակրոտնտեսական սխալ քաղաքականության, քան թե օբյեկտիվ դինամիկայի արդյունք է։ Հատկանշական է, որ կառավարության կողմից այդքան շատ գովերգած շինարարության աճն իրականությանը չի համապատասխանում. 2022թ., օրինակ, կատարվել է 578 մլրդ. դրամի շինարարություն։ Դա ավել է, քան 2021-ին, բայց շատ ավելի պակաս է քան 2007-ին (772 մլրդ դրամ) կամ 2008-ին (903 մլրդ դրամ)։ Եթե հաշվի ենք առնում գնաճի գործոնն, ապա 2008-ին 2 անգամ ավել շինարարություն է եղել, քան 2022-ին։ Այս թվերն (ինչպես 2022-ի, այնպես էլ 2008-ի) այսօրվա իշխանությունների կողմից են հրապարակված։
Երրորդ, աճի որակը վատն է, կայունություն չկա։ Այսօր մեկ էլ տեսար աճում է շինարարությունը, վաղը ՏՏ-երի ոլորտը, մյուս օրը հանքարդյունաբերությունը և այլն։ Միջազգային շուկայում ՀՀ տնտեսական մասնագիտացման գործակիցն ընկնում է։ Վարչապետի ու կառավարության անդամների սիրելի զբաղմունքն է նոր արտադրամասերի բացման ժապավեն կտրելը։ Բայց դեպքերի մեծ մասում մի կարճ ժամանակ հետո դրանք փակվում են։ Մինչդեռ ամեն մի աճի համամր ռեսուրս է ծախսվում։ Արդյունքում, նման կարգի իրադարձությունները տվյալ տարում ՀՆԱ աճ են բերում, իսկ գալիք ժամանակաշրջանում ՀՆԱ բազայից դուրս են թռչում։ Այստեղ ԱՎԾ-ն վարպետորեն օգտագործում է ազգային հաշիվների համակարգի թերությունը ընթացիկ աճի բարձր տեմպեր մոգոնելու և երկարաժամկետ հատվածում կումուլյատիվ աճը արժեզրկելու առումով։
Չորրորդ, աճի միջազգային համեմատությունները միշտ ի վնաս Հայաստանի են։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի ՀՀ-ն միշտ ունեցել է տնտեսական աճի ավելի  բարձր տեմպեր, քան ՌԴ-ն կամ Վրաստանը։ 1990-2022թթ. ՀՀ տնտեսական աճի ինդեքսը կազմել է 243.8% (1990=100-ի), իսկ Վրաստանինը՝ 118.4%։ Բայց ահա բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2021թ ՀԲ տվյալներով ուներ 4966$ Վրաստանի 5023-ի ու Ադրբեջանի 5388-ի դիմաց։ Սա այն դեպքում, երբ 1990-ի ԽՍՀՄ վիճակագրական պարբերականով բնակչության 1 շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով (այն ժամանակ ՀՆԱ չէր հաշվարկվում) ՀՀ-ն (2945 ռուբլի) առաջ է ևՎրաստանից (2760 ռուբլի), և Ադրբեջանից (2130 ռուբլի)։ Մենք աճի տեմպերի առումով ավել ենք նաև ՌԴ-ից։ Բայց իրականում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ծավալով չենք կարողանում մոտենալ ՌԴ ցուցանիշին։ Այս բոլորը լուրջ հիմքեր են տալիս մտածելու, որ ՀՀ ԱՎԾ-ն ընթացիկ մանիպուլյատիվ աճի տեմպեր է մոգոնում՝ փորձելով դրանք չեզոքացնել երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի բազային մեծությունը նվազեցնելու «մեթոդաբանությամբ»։
Շարունակելի


Հրանտ Բագրատյան