Սյունիքի մարզում հրդեհված ավտոբուսը Իրանից Երեւան էր գալիս. մանրամասներ
Սյունիքի մարզում առավոտյան հրդեհված ավտոբուսը Իրանից Երեւան եկող ուղեւորատար ավտոբուս էր, ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:
«Հրդեհն ամբողջությամբ հանգցվել է, որեւէ ուղեւոր չի տուժել, ավտոբուսը Իրանից Երեւան եկող ուղեւորատար ավտոբուս էր, կարեւորը քաղաքացիներից որեւէ մեկը չի տուժել: Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնել, չեմ կարող ասել, թե հրդեհն ինչից է բռնկվել»,-ասաց նա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը եղել է Scania մակնիշի տուրիստական ավտոբուս, որտեղ եղել են 23 ուղևոր և երկու վարորդ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 07:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս: Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է