Իշխանությունն իր համար «հակակշիռ» է ստեղծում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ինքն իր հասակից վերև թռնել ու նոր քաղաքական «պարտիա» նախաձեռնել։ Ճիշտ է, քաղաքական դաշտում փորձ ունեցողները վստահ են, որ դա իր «հագով» չէ, այդուամենայնիվ, նա, կարծես, որոշել է այդ հարցում էլ իրեն «դրսևորել»:
Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական դաշտում գոյություն ունեցող անջրպետները և ակնհայտ բևեռացումները, ինչպես նաև իր՝ օրավուր ընկնող վարկանիշը նոր քաղաքական միավոր ստեղծելու գաղափար են հղացել։ Ըստ այդմ, իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը, որն առաջիկայում կհեռանա պաշտոնից, ներկայում թիմ է հավաքում և առաջիկայի համար նախատեսում է լուրջ կազմակերպչական աշխատանքներ իրականացնել՝ նոր կուսակցություն ձևավորելու նպատակով։
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, թեմայի հետ կապված այդ պաշտոնյան արդեն իսկ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ այսպիսով Փաշինյանը քաղաքական դաշտում փորձում է ՔՊ-ի համար արհեստական «հակակշիռ», իսկ իրականում այլընտրանք ու նույնիսկ բուֆեր ստեղծել։ Ինչպես ասում են, «նավսյակի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է