Տրանսֆերտների թիվը 2,5 անգամ աճել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, նախորդ՝ 2021թ.-ի փոխանցումների համեմատ, անցյալ տարի փոխանցումները 2,5 անգամ աճել են։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ավելի քան 2,1 մլրդ դոլարին համարժեք գումար: Փոխանցումների առյուծի բաժինը` շուրջ 3,6 մլրդ դոլարին համարժեք գումարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից:
Այս թիվն էլ 2021-ի նկատմամբ աճել է ավելի քան 4 անգամ։ 2021թ-ին ՌԴ-ից փոխանցվել էր ընդամենը շուրջ 866 մլն դոլարին համարժեք գումար: ՌԴ-ից փոխանցումներն ընդհանուր 69%-ն են կազմում։ Մասնագետները կարծում են, որ տրանսֆերտների նման աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ՀՀ ժամանած օտարերկրացիների, մասնավորապես՝ ռուսաստանցիների թվով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է