Դատախազները կվերահսկեն համայնքների ղեկավարներին․ Աննա Վարդապետյանը հասավ ՏԻՄ-երին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գլխավոր դատախազը որոշել է խառնվել նաեւ համայնքների ղեկավարների գործերին: Բանն այն է, որ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Իսկ ի՞նչ է լինելու այս նախագծերի ընդունման արդյունքում: Այսպիսով, օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը:
Հիմնավորման մեջ նշվում է, թե այդպես հնարավորություն կլինի ապօրինի կերպով արված որոշումների արդյունքում օտարված հաստատությունները վերադարձնել համայնքին: Այսպիսով, ստացվում է, որ Երեւանի քաղաքապետը եւ ապագա քաղաքապետը աշխատելու է համայնքի ղեկավար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մոտ: Մարզերում համայնքների ղեկավարներին կվերահսկեն մարզային դատախազները: Ասել է թե՝ տեղական ինքնակառավարում ասվածը հօդս է ցնդելու: Ինքնակառավարումը վերահսկվելու է դատախազության կողմից ամբողջությամբ:
Հավելենք, որ ՀՀ բոլոր նախկին դատախազները փորձել են այս օրենքը անցկացնել, սակայն չի հաջողվել. միայն Վարդապետյանին հաջողվեց համայնքային շահը նույնացնել պետական շահի հետ եւ մխրճվել համայնքային կառավարման գործերի մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է