Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում

Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձով
Հայաստան

Ապօրինի գույքի գործով առաջին անգամ հաշտություն է հաստատվում, բայց դատախազությունն անձանց մասին տեղեկատվություն չի տալիս

«Ապօրինի գույքի» գործերով առաջին անգամ Հակակոռուպցիոն դատարանում հաշտության համաձայնություն է հաստատվում: Սակայն, դռնբաց դատական նիստում քննվող դիմումի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը տեղեկատվություն չի փոխանցում: Մասնավորապես, գործով շահագրգիռ անձանց անունները հայտնի են, բայց դատախազությունը չի ասում, թե ովքեր են, ինչ պաշտոն կամ դիրք են զբաղեցնում: Մեր փորձերը՝ ստանալ տեղեկատվություն հաշտության համաձայնության կողմի վերաբերյալ, մատնվեցին անհաջողության:

Նշենք, որ հակակոռուպցիոն գործերի քննությունը և դրանց հետ կապված իրավական գործընթացներն ունեն հանրային հետաքրքրություն, հետևաբար՝ անհասկանալի է Գլխավոր դատախազության պասիվ վարքագիծը:

Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հաշտության համաձայնության կողմերն են՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղեկալ Սրբուհի Գալյանը, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը և շահագրգիռ անձինք՝ Արթուր Մանուկյանն ու Հասմիկ Բիչախչյանը:

Թե ովքեր են Արթուր Մանուկյանն ու Հասմիկ Բիչախչյանը, ինչ դիրք կամ պաշտոն են զբաղեցնում, որ անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով, Գլխավոր դատախազությունը չի հայտնում:

Դիմողները դատարանին խնդրել էին նիստն անցկացնել իրենց բացակայությամբ, և որևէ մեկը չէր եկել դատարան: Փետրվարի 28-ի նիստում դատավոր Կարապետ Բադալյանը, թեև շարունակեց դիմումի քննությունը կողմերի բացակայությամբ, սակայն հայտնեց, որ դատարանը գրություն է ուղարկել Կադաստրի կոմիտե, որի պատասխանը չի ստացվել, ինչը կարևոր է հաշտության համաձայնությունը կնքելու առումով: Հենց այդ հիմքով էլ նիստը հետաձգեց մինչև մարտի 20-ը:

Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը կարող է ավարտվել հաշտության համաձայնությամբ, եթե անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ներկայացնում է հայտարարագիր։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիրը ներառում է հետևյալ տվյալները

անձին և նրա ընտանիքի անդամներին՝ հայտարարագրի ներկայացման պահին պատկանող գույքը.
հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների պարտավորությունները միմյանց և երրորդ անձանց նկատմամբ.
հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների բոլոր բանկային հաշիվների ցանկը՝ Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս.
ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների եկամուտները և դրանց աղբյուրները.
ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների՝ գույք օտարելու կամ ձեռք բերելու գործարքները և դրանց ֆինանսավորման աղբյուրները.
ուսումնասիրության առարկա գույքի առնչությամբ այլ հանգամանքներ։
Հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75%-ը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքը հաշվարկվում է հաշտության կնքման պահին գույքի շուկայական արժեքի հիման վրա։

Հաշտության համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետությանն ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվում է բնեղենով, իսկ եթե այդպիսի գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ինչպես նաև եթե այդպիսի առաջարկով է հանդես գալիս անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ապա փոխանցվում դրա շուկայական արժեքը դրամով։

Հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր և համաձայնության կողմերի համատեղ ստորագրված դիմումով ներկայացվում է առաջին ատյանի դատարանի հաստատմանը: Դիմումին կցվում է հաշտության համաձայնության բնօրինակը։

Դիմումի քննության արդյունքներով դատարանը դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ չհաստատելու մասին։

hetq.am