44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը մեկ տարում ոչ մի առաջընթաց չի գրանցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամսից կլրանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, սակայն հանձնաժողովը երեկ առաջին բարձրաստիճան պաշտոնյային է հրավիրել «հարցաքննության»։ Փետրվարի 23-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մեկ տարի առաջ, բայց դեռ որեւէ գործընթաց չի իրականացրել, հանձնաժողովի գործունեության համար ի սկզբանե 6 ամիս էր սահմանված, սակայն հանձնաժողովի առաջարկությամբ հոկտեմբերին երկարաձգվեց ժամկետը եւս 6 ամսով։
Չնայած հանձնաժողովի նախագահությունը հայտարարում է, թե փաստաթղթերի ծավալի պատճառով են ձգվում ուսումնասիրությունները, սակայն ակնհայտ է, որ ընդդիմության բոյկոտը նրանց զրկել է փոխհրաձգության եւ վերջին պատերազմի մեղքը նախկինների վրա բարդելու հնարավորությունից, ուստի հանձնաժողովը տեւական պարապուրդի մեջ էր։ Հիմա էլ, ասում են, ակտիվացել է, քանի որ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարար դառնալու հավակնություններ ունի։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը կարող է երկու անգամ երկարաձգվել` ԱԺ որոշմամբ, մինչեւ վեցական ամիս ժամկետով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել