Սասուն Միքայելյանն առաջինը չէ, որ էշ-էշ հայտարարություններ է արել իմ մասին. Մովսես Հակոբյան
168.am-ը գրում է․
«Ես չեմ մեկնաբանում այդ կարգի մարդկանց ասածները, դա ընդամենը փաստեց, որ իմ գնահատականը ճիշտ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հնչեցրած մտքերին:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Հ1-ի եթերում խոսելով Մովսես Հակոբյանի մասին՝ ասել է. «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքողը»: Արդյոք այս հայտարարությունն ուզո՞ւմ եք անպատասխան թողնել՝ հարցրեցինք Մովսես Հակոբյանին. «Իհարկե, այդ հարցադրումը Դատախազությանը կարող եք անել»:
Հնարավո՞ր է, որ այդ հայտարարության համար դատարան դիմեք. «Ես բազմիցս ասել եմ, որ նման մարդկանց գնահատականն ինձ համար կարևոր չէ, մարդիկ, որոնք զբաղված են ոչ իրենց գործով: Չգիտեմ՝ ինքը զինվորակա՜ն է, դատախա՜զ է, թե մի ուրիշ աշխատող է, բոլոր դեպքերում այն մարդը, որն ամեն ինչով զբաղվում է, նա ոչնչից գաղափար չունի: Ինքն առաջինը չէ, հազարավոր մարդիկ այդպիսի էշ-էշ հայտարարություններ են արել իմ մասին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով