Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

Հայաստանում ներդրվում է Պենտագոնի վիրուսային ծրագիրը

Ստորև ներկայացնում ենք ռուսական «Ռազմաքաղաքական վերլուծություն» ինտերնետային ամսագրում հրապարակված վերլուծաբան Վլադիմիր Պետրովի` «Պենտագոնի վիրուսային ծրագրի նոր փուլ Հայաստանում» հոդվածի` Yerkir.am-ի թարգմանությունը:

Մեկ տարի առաջ Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման եթերում Արկադի Մամոնտովի «Անդրոմեդայի շտամ» վավերագրական հետաքննական ֆիլմը ուշացած և ոչ այնքան համոզիչ դատապարտում առաջացրեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մոտ։ «Լուրեր» լրատվականի ռեպորտաժի հեղինակները փորձել են հերքել հանրապետության տարածքում Պենտագոնի «կենսաբանական սպառնալիքների նվազեցման» ծրագրերի շրջանակներում հագեցված ռազմական կենսաբանական օբյեկտների մասին «սուտը» ։ Ըստ հայ լրագրողների՝ կենսալաբորատորիաները, իբր, կապ չունեն ո՛չ այս ծրագրերի, ո՛չ էլ ամերիկացիների հետ, և հիմնականում պատկանում են Հայաստանին և ամբողջությամբ վերահսկվում են հանրապետության իշխանությունների կողմից։ Ակնհայտ փաստերը հերքելու փորձի հեղինակները պետք է, որ նյարդայնացած լինեին անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» հասարակական կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանի հնչեցրած գնահատականից։ «Սա երկրի ինքնիշխանության կորստի սկիզբն է. Մի երկու-երեք տարի լաբորատորիաների ցանցի տեղակայումից հետո երկիրը լիովին ենթարկվում է, դե ֆակտո գաղութացվում: Դե յուրե այն համարվում է ինքնիշխան երկիր, դե յուրե լաբորատորիաները պատկանում են այս երկրին, բայց դե ֆակտո երկիրը ընկնում է գերության մեջ, փաստացի դառնում է գաղութ»։ Հայտնի վիրուսաբան, Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին ղեկավար Գրիգորյանը երկրում ամերիկացի զինվորական կենսաբանների ներկայության կտրուկ հակառակորդն է։ Նրանց հիմնական թիրախը, իհարկե, Ռուսաստանն է՝ պատասխանատվության ոլորտների հստակ բաշխմամբ (Արևելյան Եվրոպան վերահսկվում է Ուկրաինայի «գլխամասային օբյեկտների» կողմից, Կովկասը՝ «Լուգարի ​​կենտրոնը», Թբիլիսիի մոտ, Կենտրոնական Ասիան` Կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիան Ալմաթիում):

«Հետազոտությունների շրջանակը կախված է նրանից, թե կոնկրետ ինչ նպատակ է հետապնդվում կոնկրետ շրջանում, - շարունակում է Գ.Գրիգորյանը. Հայտնի է, օրինակ, որ Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Մոնղոլիայի նահանգների տարածքում ժանտախտի բացիլի մարտական ​​շտամների փորձարկումներ են իրականացվում։ Հայաստանի տարածքում հիմնականում փորձեր են իրականացվում բրուցելյոզի, տուլարեմիայի, սիբիրախտի հարուցիչների հետ։ Այս բոլոր միկրոօրգանիզմները համարվում են պոտենցիալ պաթոգեններ, որոնք կարող են օգտագործվել հակառակորդի կենդանի ուժի վրա կենսաբանորեն ազդելու, ինչպես նաև թիրախ երկրի (գյուղատնտեսության) տնտեսական համակարգը խաթարելու համար: Մասնավորապես, 2017թ.-ին Հայաստանում եղավ դաբաղ հիվանդության բռնկում, որը երկրի այն ժամանակվա ղեկավարությունը փորձում էր ամեն կերպ քողարկել՝ հերքելով այս հիվանդության ակնհայտ կլինիկական նշանները։ Փաստաթղթերից մեկի համաձայն՝ ամերիկյան «կենսաանվտանգության» ծրագրի էմիսարներն ուղղակիորեն պատվիրում են Հայաստանի պատկան մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ժողովուրդը չըմբոստանա, և ծրագիրն իրականացվի ժամանակացույցին համապատասխան։

Ըստ Գ.Գրիգորյանի՝ մանրէաբանական զենքի հիմնական «առավելությունը» նրանց համար, ովքեր ձգտում են այն օգտագործել ռազմական նպատակներով, այն է, որ համապատասխան փաստերն ու դրվագները դժվար ապացուցելի են։ Ինֆեկցիաները լայնորեն տարածվում են բնության մեջ, և այս հատկությունը ընդունվել է անգլո-սաքսոնների կողմից մի քանի դար առաջ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեմ ցեղասպանության քաղաքականության ժամանակ: Եվ այս պրակտիկան այսօր ավելի հարմար է թվում՝ հաշվի առնելով կենսատեխնոլոգիայի զարգացման ներկայիս մակարդակը (ներառյալ «էթնիկ զենքի» զարգացումը), բազմապատկված «սպիտակ տերերի» գաղութատիրական ոգով և նրանց ցինիկ ռացիոնալիզմով ու պրագմատիզմով։

Հաշվի առնելով արևմտյան գործընկերների հետ Հայաստանի իշխանությունների սերտ փոխգործակցությունը, ինչի մասին կխոսենք ավելի ուշ, մեղմ ասած ամենևին էլ զարմանալի չի թվում երկար քաշքշուկներից հետո 2021 թ. ստորագրված կենսաանվտանգության մասին հայ-ռուսական հուշագրի կատարման ֆորմալ բնույթը: Մասնավորապես, ճիշտ չեն ռուս մասնագետների արտատարածքային օբյեկտներ իբր լիարժեք մուտք ունենալու մասին հայտարարությունները, ինչի վրա Գրիգորյանը նույնպես ուշադրություն է հրավիրում: «Մանիպուլյատիվ տեղեկություններ են գալիս, մասնավորապես, ասվում է Սարատովից երկու-երեք միկրոբիոլոգների այցելության մասին, եթե չեմ սխալվում, 2018թ.: Սակայն սա ճանաչողական այց էր, որը կապ չուներ երկակի նշանակության օբյեկտների ստուգման հետ, որը ես համարում եմ Հայաստանի առողջապահական համակարգի կենսաբժշկական լաբորատորիաներ»։ Թեև ռուս միկրոբիոլոգները եկան լաբորատորիաներ, նրանց թույլ չտվեցին ներս մտնել՝ սահմանափակվելով իրականացվող փորձերի բնույթի մասին բանավոր պատմությամբ. «Եվ այս (մակերեսային ճանաչողական) այցը Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից ներկայացվում է որպես ռուս մասնագետ տեսուչների ընդունելություն: Փորձում են դա ներկայացնել որպես ոչինչ չհայտնաբերած ստուգում»։ Մինչդեռ պարզ է, որ բժշկական և կենսաբանական օբյեկտների ցանկացած քիչ թե շատ արժեքավոր զննում պետք է տեղի ունենա բոլորովին այլ ձևով, և գոնե յուրաքանչյուր նման զննման հաշվետվություն պետք է տրվի, ինչը, իհարկե, այս դեպքում չի եղել:

Հայտնի է, որ ամերիկյան մասնակցությամբ ստեղծված լաբորատորիաները գործում են փոքր հանրապետության բոլոր շրջաններում։ Դրանք ընդհանուր առմամբ 12-ն են, այդ թվում՝ 3-ը՝ Երևանում, և «տարօրինակ զուգադիպությամբ ռազմավարական նշանակության օբյեկտներ են գտնվել բնակելի թաղամասերի մոտ. օրինակ՝ Գյումրիում ռեֆերենս-լաբորատորիան գտնվում է հենց դպրոցի հարևանությամբ», - նշում է «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։ Իրավիճակն ուսումնասիրելուց հետո ակումբի ներկայացուցիչները եկել են միանշանակ եզրակացությունների՝ աշխատանքներ են տարվում լաբորատորիաներում, որոնք խնամքով թաքցված են հայ հանրությունից. դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում, ինչպես նաև մանկապարտեզների և խաղահրապարակների մոտ։ «Սպիտակ պարոններին» ուղարկված հարցերն, իհարկե, մնացին առանց հստակ պատասխանների։ Ավելի վաղ Infoport.am առցանց հրապարակումը, վկայակոչելով ներքին աղբյուրներին, խոսում էր կենսաբանական հետազոտությունների ոլորտում Հայաստանի ռեսուրսներին Պենտագոնի մասնագետների անսահմանափակ հասանելիության և հատկապես վտանգավոր ախտածինների հետ աշխատելու նրանց ծայրահեղ հետաքրքրության մասին, որոնք վաղուց ուսումնասիրվել և փորձարկվել են որպես կենսաբանական զենքեր. Իր հերթին ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչ է արել ստուգել հանրապետությունում գործող կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը` տագնապով նշելով Վրաստանում կարմրուկի, Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերը և այլն, որոնք վերջին տարիներին ավելի հաճախակի են դարձել։

2022 թվականի մայիսին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ուշադրություն հրավիրեց հանրապետության տարածքում կենսաբժշկական ցանցի հաստատություններում ուկրաինական ԽՍՀ տարածքում նախկինում ռազմական կենսաբանական հետազոտություններով զբաղվող կազմակերպությունների մասնագետների ակտիվ մասնակցությանը։ Դիվանագիտական ​​առաքելության հայտարարության մեջ նշվում է հանրապետությունում ուկրաինացի, ամերիկացի և արևմտյան կենսաբանների «այդ գործունեության մանրակրկիտ վերլուծության» անհրաժեշտությունը։ Եվ կարճ ժամանակ անց՝ 2022 թվականի հուլիսի 27-29-ը, Հայաստան այցելեցին Պենտագոնի սպառնալիքների նվազեցման գործակալության «պաշտոնական» ռազմական վիրուսաբանները, որոնցից հետո ամերիկյան Bei Resources ռազմական ընկերությունը Հայաստան տեղափոխեց Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի հատկապես վտանգավոր հարուցիչներ և գրամ-բացասական բակտերիաները, որոնք հանգեցնում են վերոհիշյալ տուլարեմիայի բռնկմանը:

Եվ հիմա, կարծես թե, Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը Հայաստանում թափ է հավաքում տեղական իշխանությունների լիակատար համաձայնությամբ, որոնք միտումնավոր ընտրեցին Մոսկվայի հետ երկխոսության վստահության մնացած տարրերի վերջնական խարխլման ուղղությունը։ Մասնավորապես, ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA), որն անմիջականորեն վերահսկում է հենց այդ կենսաբանական լաբորատորիաները, խթանում է Հայաստանում ինչ-որ «Մանրէաբանական ռեսուրսների տարածաշրջանային կենտրոնի» կառուցման նախագիծը։

2023 թվականի հունվարին, այսպես կոչված, Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ DTRA-ի երևանյան գրասենյակի ղեկավար, մայոր Քրիստեն Սմիթն ասաց, որ հայ-ամերիկյան համագործակցության ներկա մակարդակը թույլ է տալիս իրականացնել Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարության պլանային ինտեգրացիա ԱՄՆ-ի և ԵՄ-ի նմանատիպ կառույցների հետ:

«Մանրէաբանական ռեսուրսների տարածաշրջանային կենտրոնի» ստեղծումը կարևոր քայլ կլինի դրա իրականացման ուղղությամբ։ Այս կառույցի հիմնական խնդիրներն են Եվրոպայում և Կովկասի տարածաշրջանում մանրէաբանական հավաքածուների տեղեկատվական ցանցի ստեղծումը, հետազոտությունների անցկացումը, հատկապես վտանգավոր վիրուսների շտամների հայտնաբերումը և պահեստավորումը:

«Մանրէաբանական ռեսուրսների տարածաշրջանային կենտրոնի» կառուցումը նախատեսվում է իրականացնել այս տարվա ամռանը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի (ստեղծվել է 2010թ.-ին պետական ​​ոչ առևտրային կազմակերպության տեսքով) բազայի վրա: Ծրագրի իրականացման համար որպես Պենտագոնի կապալառուներ կհանդիսանան Black & Veatch և CH2M ընկերությունները, ինչպես նաև Քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ, միջուկային ռիսկերի նվազեցման առաջնային եվրոպական կենտրոնը և Համբուրգի տեխնիկական համալսարանի (Գերմանիա) կենսաբանական լուծումների կենտրոնը:

Հայտնի է, որ աշխատանքային խմբի նիստին մասնակցած ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Միկրոբիոլոգիայի և մանրէների կուտակման կենտրոնի» ղեկավարը դրական են արձագանքել նախաձեռնությանը և վստահեցրել ամերիկացի հյուրերին, որ իրենք կաջակցեն կենտրոնի կառուցման նախագծին, երբ այն դիտարկվի Հայաստանի կառավարության կողմից: Պետք է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանը (ԱԽ քարտուղար) չեն առարկի…

Կարելի է ենթադրել, որ Հայաստանում Պենտագոնի ռազմակենսաբանական ծրագիրը թեւակոխում է նոր փուլ՝ ենթադրելով ավելի սերտ տարածաշրջանային ինտեգրացիա։ Տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական տուրբուլենտության, բազմաթիվ սահմանների փաստացի թափանցելիության, շարունակվող ռազմական հակամարտությունների համատեքստում, ինչպես բաց, այնպես էլ թաքնված ձևով, սա առանձնակի մտահոգիչ է։