Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ընկերությունը շարունակում է պետական գերատեսչությունների հետ կնքել մեկ անձից գնման պայմանագրեր։
Այս շաբաթ Արդարադատության նախարարությունն է այդ ընթացակարգով պայմանագիր կնքել «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ. պայմանագրի համաձայն՝ քրեակատարողական ծառայության 70 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն վստահվել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 2 միլիոն 671 հազար դրամ է:
Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսի հետ պայմանագիր կնքած հաջորդ պետական գերատեսչությունը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն է. այս կոմիտեի տրանսպորտային միջոցը ևս ապահովագրել է «Սիլ Ինշուրանս» ընկերությունը: Պայմանագիրը կնքվել է դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով։
Հաջորդ պետական գերատեսչությունը Կադաստրի կոմիտեն է, որի մեքենաները ևս ապահովագրել է «Սիլ Ինշուրանս» ընկերությունը. մեկ անձից գնման ընթացակարգով այս ընկերության հետ կնքվել է 905 հազար դրամի պայմանագիր։
«Սիլ ինշուրանս» ընկերության հետ մեկ անձից գնման ընթացակարգով 2 պայմանագիր կնքել է նաև Փաշինյանի աշխատակազմը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նույնպես ԱՊՊԱ պայմանագիր կնքել է հենց «Սիլ ինշուրանս» ընկերության հետ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ 168.am-ը հրապարակել էր Ազգային ժողովի և «Սիլ ինշուրանս» ընկերության միջև կնքված պայմանագրերի մասին հոդվածը: Ըստ այդմ՝ ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, այնպես էլ ԱԺ հաշվեկշռում գրանցված այլ մեքենաների ապահովագրությունը ևս իրականացրել է «Սիլ ինշուրանս» ընկերությունը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը