Դոնալդ Թրամփը 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայում և Ադրբեջանում բիզնես է վարել. ԶԼՄ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում բիզնես է վարել Թուրքիայում և Ադրբեջանում: Ինչպես գրում է Zartonk Media-ն, այդ մասին են վկայում դեկտեմբերի 30-ին հրապարակված Թրամփի 2015-21 թվականների հարկային հայտարարագրերը: Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017-21 թվականներին:
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահի Դաշնային հարկային հայտարարագրերը հաստատում են նրա գործնական գործողությունները Ադրբեջանում, Թուրքիայում և ավելի քան մեկ տասնյակ արտասահմանյան երկրներում: «Թրամփի անձնական և գործարար դաշնային հարկային հայտարարագրերի հազարավոր էջեր, որոնք ընդգրկում են 2015-2020 թվականներն ընկած ժամանակահատվածը, ցույց են տալիս, որ նա բիզնես է վարել Ադրբեջանում և Թուրքիայում այն ժամանակ, երբ Ադրբեջանը 44-օրյա պատերազմ է սկսել Արցախի և Հայաստանի դեմ ՝ Թուրքիայի աջակցությամբ», – գրում է պարբերականը։
Ըստ կայքի, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, ԱՄՆ նախկին նախագահը բիզնես հետաքրքրություններ է ունեցել Չինաստանում, Հնդկաստանում, Իսրայելում, Վրաստանում, Միացյալ Թագավորությունում, Բրազիլիայում, Պանամայում, Կանադայում, Քաթարում, Հարավային Կորեայում, Դոմինիկյան Հանրապետությունում, ԱՄԷ-ում, Ֆիլիպիններում, Գրենադայում, Պուերտո Ռիկոյում, Սենտ Մարտենում, Մեքսիկայում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում և Սենտ Վինսենտում: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եկամուտների և ծախսերի կոմիտեն հրապարակել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը 2015-2020 թվականների համար:
Ինչպես հաղորդել է РБК-ն, նյութերը պարունակում են գրեթե 6 հազար էջ, որոնցից ավելի քան 2,7 հազարը նվիրված են Թրամփի և նրա կնոջ՝ Մելանիայի հայտարարագրերին, ևս 3 հազարը՝ նախկին նախագահի բիզնես կառույցներին: Որոշ անձնական տվյալներ, ինչպիսիք են սոցիալական ապահովության համարները և բանկային հաշիվները, թաքցվել են:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը