ՔՊ-ականների մի թևը ստորագրահավաք էր սկսել Դումանյանի դեմ. ինչպես Անդրեասյանը դարձավ նախարար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը, որ մինչեւ նախարարի աթոռը զբաղեցնելը նախարարության՝ կրթության ոլորտը համակարգող փոխնախարար էր, նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների «լոբինգի» արդյունքում է նախարար դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռ ամիսներ առաջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը ստորագրահավաք է նախաձեռնած եղել: Նպատակը նախկին նախարար Վահրամ Դումանյանին պաշտոնանկ անելն ու Անդրեասյանով փոխարինելն է եղել: «ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի, Արսեն Թորոսյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Մարիա Կարապետյանի ու ՔՊ-ի՝ քաղհասարակության հատվածը ներկայացնող այլ պատգամավորների օժանդակությամբ է Դումանյանից ազատվելու ծրագիրը հաջողել:
Վերոնշյալ ստորագրահավաքը, ճիշտ է, այն ժամանակ Դումանյանի՝ պաշտոնից ազատելու համար բավարար հիմք չի եղել, բայց վարչապետ Փաշինյանի մոտ նստվածք է թողել այն իմաստով, որ ՔՊ-ի մի շարք պատգամավորներ դժգոհ են Դումանյանից»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրն ու ընդգծեց, որ, փաստորեն, Թագուհի Ղազարյանն ու նրա յուրայինները վերջապես կարողացել են հասնել իրենց նպատակին, ու «սուպերնախարարի» տիտղոսն այժմ Անդրեասյանինն է:
Նա, ի դեպ, Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել