ՀՀ իշխանություններին չի հետաքրքրում տեղի ունեցողը. Կոտենոկ
Ադրբեջանական կողմն ավելի է լկտիանում, բացահայտ սադրում է ռուս զինվորներին. խաղաղապահները ցուցաբերում են զսպվածություն և սառնասրտություն. այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ռուս ռազմական թղթակից, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ վիրավորված Յուրի Կոտենոկը:
«Ստեփանակերտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը նախազգուշացրել է ադրբեջանական կողմին դեկտեմբերի 13-ի ժամը 11:00-ն Արցախում ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»։
Բայց «Լաչինի միջանցքում» գնալով ավելանում են ադրբեջանցի «բնապահպանները», և նրանք չեն պատրաստվում հեռանալ՝ Ղարաբաղի հայերին զրկելով Հայաստանի հետ շփումից։ Արցախցի երեխաները երեկ այլեւս չեն կարողացել տուն գնալ Ստեփանակերտ և տեղավորվել են սահմանամերձ Գորիսում։
Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանություններին կարծես թե չի հետաքրքրում տեղի ունեցողը։ Այն, ինչը հազարավոր ու հազարավոր հայրենակիցների համար ողբերգություն է, չի ստիպել ոչ Երևանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին, ոչ էլ ուժային կառույցներին դեպքի վայր ժամանել։ Իբր խեղդվողներին փրկելը հենց իրենց՝ խեղդվողների, և նույնիսկ ռուս խաղաղապահների գործն է, որոնց Երևանում Փաշինյանն ու շրջապատը մեղադրում են անգործության մեջ և կանաչ լույս են վառում հակառուսական ցույցերի համար։
Հայաստանը ինչպես որ ընկել է սև գծի մեջ, այնպես էլ չի կարողանում դուրս գալ դրանից՝ կույր ուղեկցողների գլխավորությամբ։ Առայժմ եզրակացություններ չեն արվել 2020 թվականի ողբերգությունից, ինչը ցավալի է... Սա նշանակում է, որ առջեւում նոր կորուստներ ու դժվարություններ են»,-գրել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով