Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

«Թռչունն ազատ է». Մասկը գնել է Twitter-ը, հեռացրել ղեկավարությանը, կոդն ուսումնասիրելու համար բերել է իր ինժեներներին

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերջապես ավարտել է Twitter-ը գնելու գործարքը՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար: Իր միկրոբլոգում նա գրել է «Թռչունն ազատ է» (The bird is free)։ Դրանից առաջ նա սոցցանցում իրեն ներկայացրել էր որպես «Թվիթերի ղեկավար (Chief Twit):

Որպես Twitter-ի նոր սեփականատեր Մասկը նախ աշխատանքից ազատել է ընկերության մի քանի բարձրաստիճան ղեկավարների և Tesla-ից իր ինժեներներին բերել է գլխավոր գրասենյակ, որպեսզի կարողանան ստուգել Twitter-ի կոդը: Իսկ աշխատակիցների 75 տոկոսին խոստացել է չազատել աշխատանքից։

Twitter-ի ղեկավարությունն ազատվել է աշխատանքից
FOX Business-ը, վկայակոչելով իր ստուգված աղբյուրները, տեղեկացնում է, որ Մասկը աշխատանքից ազատել է Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին, ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին և իրավական քաղաքականության, վստահության և անվտանգության բաժնի ղեկավար Վիջայա Գադեին:

Մասկի խոսքով՝ Twitter-ի կեղծ էջերի քանակի հարցում երեքն էլ մոլորեցրել են և՛ իրեն, և՛ ներդրողներին։

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, Մասկը նաև աշխատանքից ազատել է հաճախորդների հետ աշխատանքների գծով տնօրեն Սառա Պերսոնետին և գլխավոր իրավախորհրդատու Շոն Էդջեթին: Վերջինիս, ընկերության աշխատակիցների խոսքով, աշխատանքից ազատվելու մասին հայտարարությունից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցներն անմիջապես դուրս են բերել ընկերության գլխավոր մասնաշենքից։

Ինչպես հայտնում է Business Insider-ը, աշխատանքից ազատված բոլոր թոփ-մենեջերները փոխհատուցում կստանան։ Ագրավալը կարող է ստանալ 38,7 մլն դոլար, Սեգալը՝ 25,4 մլն դոլար, Գադեն՝ 12,5 մլն դոլար, իսկ Պերսոնետը՝ 11,2 մլն դոլար։

Որոշ ժամանակ Մասկն ինքը կարող է լինել Twitter-ի գործադիր տնօրենը, սակայն ապագայում, ինչպես ակնկալում են փորձագետները, նա կարող է այդ պաշտոնը զիջել ընկերության նոր ուղեգծին հավատարիմ աշխատակցի։

Tesla-ի ինժեներները կստուգեն ծրագրի կոդը

Twitter-ը ձեռք բերելուց անմիջապես հետո Մասկը Tesla-ից ինժեներներին հրավիրել է ընկերության գլխավոր գրասենյակ, որպեսզի նրանք կարողանան ստուգել սոցցանցի ծրագրային կոդը:

Ինչպես նշում է Bloomberg-ը, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ արդեն Tesla-ի ինժեներներին տրամադրել են անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որպեսզի նրանք կարողանան ամեն ինչ ուսումնասիրել ու զեկուցել Մասկին։

Ավելին, գործարքի պայմանների համաձայն՝ երեկվանից Twitter-ի ինժեներներն այլեւս չէին կարող փոփոխություններ կատարել ծրագրային կոդում, որպեսզի մինչև գործարքը փակվելը սոցցանցի ծրագրային մասում ոչինչ չփոխվի։

Մասկը և լվացարանը
Գործարքի նախօրեին Մասկն արդեն այցելել էր Twitter-ի գլխավոր գրասենյակ՝ որպես դրա սեփականատեր, ընդորում՝ ձեռքին լվացարան։ Դրանով նա իրականում բեմականացրել է անգլերեն հայտնի արտահայտությունը՝ «let that sink in», որի իմաստն այն է, որ պետք է գիտակցել և համակերպվել իրականության հետ։

Շատ լրատվամիջոցների կարծիքով՝ Մասկը այդ կերպ ցանկացել է աշխատակիցներին հասկացնել, որ ամեն ինչ լավ կլինի։ Նա նաեւ ասել է, որ ընկերության աշխատակիցների 75 տոկոսին չի պատրաստվում ազատել աշխատանքից։ Twitter-ն արդեն, կարծես թե, կադրերի արտահոսքի խնդիր ունի, որն առաջացել է ծախսերի կրճատման և 2023 թ․ սպասվող աշխատավարձերի կրճատման հետևանքով։

Արդյո՞ք ավարտվել է ամիսներ տևած պատմությունը
Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման պատմությունն սկսվել է այս տարվա ապրիլին։

Ապրիլի 25-ին Twitter-ը հայտարարեց, որ ընդունել է Մասկի առաջարկը, և որ ընկերությունը կվաճառվի նրան՝ 44 միլիարդ դոլարով։
Մայիսի 13-ին Մասկը հրաժարվեց Twitter-ը գնելու գործարքից՝ մեղադրելով ընկերությանը կեղծ օգտահաշիվների մասին իրեն բավարար տեղեկություն չտրամադրելու մեջ:
Հուլիսի 8-ին Մասկը չեղյալ հայտարարեց Twitter-ը գնելու գործարքը։
Հուլիսի 12-ին Twitter-ը դատի տվեց Մասկին՝ ցանկանալով ստիպել նրան կատարելու իր օրինական պարտավորությունները և գնելու ընկերությունը։
Սեպտեմբերի 13-ին Twitter-ի բաժնետերերն իրենց տարեկան ժողովում հաստատեցին ընկերությունը Մասկին վաճառելու գործարքը։
Հոկտեմբերի 4-ին Մասկը կրկին համաձայնեց գնել Twitter-ը 44 միլիարդ դոլարով, թեպետ համարելով, որ դա չափազանց բարձր գին է։
Մասկի դեմ Twitter-ի դատավարությունը դադարեցվել էր մինչև հոկտեմբերի 28-ը։
Հոկտեմբերի 18-ին, գործարքին ընդառաջ, Twitter-ն արգելափակել է աշխատակիցների բորսային հաշիվները։
Գործարքի ֆինանսավորման հետ կապված Մասկի մոտ խնդիրներ էին ծագել, սակայն հետագայում նա կարողացավ պայմանավորվել միջազգային ներդրողների հետ, որպեսզի իրեն 13 միլիարդ դոլարի փոխառու միջոցներ տրամադրեն՝ Twitter-ը գնելու համար։ Միլիարդատիրոջը հենց այդքան գումար էր պակասում այս գործարքի համար:
Այժմ արդեն այս երկար պատմությունը վերջապես ավարտվեց։ Իսկ թե գործարքը ինչպես կազդի Twitter-ի աշխատանքի վրա և ինչպես կզարգանա այս սոցիալական ցանցը, ցույց կտա ժամանակը։