Միլիարդատեր Ավդոլյանը Ռուսաստանում երրորդ ամենախոշոր ածխարդյունահանող ընկերությունը կստեղծի
«Էլգա Ուգոլ» եւ «Սիբանտրացիտ» ընկերությունները կմիավորվեն։ Նրանց սեփականատերը՝ ռուսաստանցի միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը, որոշում է կայացրել միաձուլել ածխի իր ակտիվները։ Այս մասին գրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով գործարարին մոտ կանգնած աղբյուրին։ Միավորման արդյունքում ընկերությունը կդառնա Ռուսաստանում երրորդ ամենամեծ ածխարդյունահանողը Սիբիրի ածխի էներգետիկ ընկերությունից եւ «Կուզբասռազրեուգոլից» հետո։
Աղբյուրի համաձայն՝ միավորված ընկերությունը կոչվելու է «Էլգա-Սիբանտրացիտ ածխի ընկերություն» (ԷԼՍԻ)։ Իսկ «Ա-Փրոփերթիում», որը նույնպես պատկանում է Ավդոլյանին, ՌԲԿ-ին ասել են, որ տեղեկությունը գործարքի մասին համապատասխանում է իրականությանը։
Նոր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Ալեքսանդր Իսաեւը։ Նա հիմա ղեկավարում է թե՛ «Էլգա Ուգոլը», թե՛ «Սիբանտրացիտը»։
«Էլհա Ուգոլը» զբաղվում է Յակուտիայի հարավ-արեւելքում գտնվող Էլգայի ածխահանքի մշակմամբ։ Դա ամենամեծ հանքավայրն է Ռուսաստանում, որի պաշարները գնահատվում են ավելի քան 2,2 մլրդ տոննա։
«Սիբանտրացիտը» Ռուսաստանում ամենախոշոր մետալուրգիական ածխի արտադրողն է եւ բարձրորակ անտրացիտի արտադրման եւ արտահանման համաշխարհային առաջատարը։ Ընկերությունների խմբում են «Սիբիրյան անտրացիտը» եւ «Արեւելյան ճյուղը» Նովոսիբիրսկի մարզում եւ «Կիյազի ճյուղը» Կեմերովոյում։ 2021թ. խումբն ավելացրել է արդյունահանման ծավալն ավելի քան մեկ երրորդով՝ 22,6 մլն տոննա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը