Երեք նոր անցակետերի ստեղծումն իրականացվում է Բաքվի միջանցքային տրամաբանության շրջանակներում. Սեյրան Օհանյան
Ադրբեջանից Նախիջեւան տարանցումն ապահովելու համար երեք նոր անցակետերի տեղակայման աշխարհագրությունը եւս ընտրվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից առաջ տարվող միջանցքային տրամաբանությունը։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողներին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հանրությանը բացատրեն, թե ինչ եւ որտեղ է տեղադրվելու, եւ որ երկրների համապատասխան ծառայություններն են այնտեղ ներկա գտնվելու։ «Այն հատվածների դիտարկումը, որտեղ տեղակայվելու են անցակետերը, ցույց է տալիս, որ ճանապարհների եւ ենթակառուցվածքների տեսանկյունից այդ ամենն իրականացվում է Ադրբեջանի կողմից առաջ մղվող միջանցքի տրամաբանության շրջանակներում»,- ասաց նախկին նախարարը։
Նա նաեւ անընդունելի համարեց այն, որ երկրի իշխանությունները վերոնշյալ գործընթացն իրականացնում են՝ շրջանցելով գործող ընթացակարգերը։
«Ի վերջո, Հայաստանն օրենսդիր մարմին ունի՝ Ազգային ժողովը, եւ երկրի գործադիր իշխանությունը հաշվետու է խորհրդարանին։ Առանց օրենսդիր մարմնի համաձայնության եւ առանց համապատասխան մասնագիտացված հանձնաժողովներում հարցն ուսումնասիրելու նման քայլեր ձեռնարկելն անընդունելի է»,- եզրափակեց Օհանյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար