Փաշինյանը պետք է հեռանա կա’մ ինքնուրույն, կա’մ իրավական գործընթացի նախաձեռնմամբ․ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը. (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։
Հանրահավաքի մասին հայտարարել էր Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա հայտարարեց «Անկախության շարժման» ստեղծման մասին։
Ըստ Էդգար Ղազարյանի՝ սեպտեմբերի 21-ին Փաշինյանը պետք է հեռանա՝ կա՛մ ինքնուրույն, կա՛մ իրավական գործընթացի նախաձեռնմանբ, կա՛մ ԱԺ 1/3-ի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով։
Էդգար Ղազարյանի խոսքով՝ պատգամավորները պետք է անվստահություն կհայտնեն Փաշինյանին։ Ղազարյանը հայտարարեց երեք հանրահավաք անցկացնելու պլանների մասին։ Առաջինը տեղի կունենա օգոստոսի 23-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 2-ին, դա «Դիմադրություն» շարժման հանրահավաքն է, երրորդը՝ սեպտեմբերի 21-ին՝ խորհրդարանի բակում Փաշինյանի հրաժարականի նախաձեռնության քննարկման ժամանակ։
Նախկին դեսպանը վստահեցրեց, որ նոր շարժումը «Դիմադրություն» շարժման հետ կապ չունի։ Նրա խոսքով՝ նոր շարժումը չի հակադրվում այն գործողություններին, որոնք կիրականացնեն «Դիմադրություն» շարժման գործընկերները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար