Մենք չենք կարող անտեսել Թուրքիայի հետագիծն Էրդողանի օրոք. Ռոբերտ Մենենդես
Մենք չենք կարող անտեսել Թուրքիայի հետագիծն Էրդողանի օրոք: Այս մասին Kathimerini-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը։
«Ինձ խորապես մտահոգում են այն լուրերը, որ Թուրքիան դիտարկում է ռուսական «Ս-400» հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետագա գնումները, որոնց մատակարարումն ԱՄՆ պատժամիջոցների եւս մեկ ակնհայտ խախտում կդառնա։ Հունաստանի օդային տարածքի շարունակվող անտագոնիստական խախտումների եւ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի ձգձգման ֆոնին ես անկեղծորեն հույս ունեմ, որ Թուրքիան կփոխի կուրսը եւ կկատարի իր պարտավորությունները պաշտպանական դաշինքի նկատմամբ՝ կառուցողական գործընկեր դառնալով տարածաշրջանում, ում մենք բոլորս ապավինում ենք: Մինչ այդ ես չեմ կարող աջակցել ամերիկյան F-16 կործանիչների վաճառքին կամ փոխանցմանը Թուրքիային։ Մենք չենք կարող անտեսել Թուրքիայի հետագիծն Էրդողանի օրոք։ Այսօր Թուրքիայում ժողովրդավարական գործընթացը խիստ խարխլված է, դավանանքի ազատությունը մշտական ճնշման տակ է, մենք ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անհիմն ձերբակալությունների, անկախ լրագրողների վրա ռեկորդային թվով հարձակումների եւ խոսքի ազատության տարրական իրավունքների ամբողջական ճնշման ենք ականատես լինում։ Այս շաբաթվա վերջին ռազմական ակտիվությունը Սիրիայում եւս մի ապացույց է առ այն, որ Էրդողանը պատասխանատու խաղացող չէ համաշխարհային ասպարեզում»,- ասել է նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար