Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարի Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ) Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով ՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն Ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբ

«Հարգելի Էդգար, խորապես սխալվում եք. այդ անձը որևէ սրբություն չունի». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ «Սուրմալու»-ի պայթյունը ահաբեկչություն չէ, ունի երկու բաղադրիչ:

«Մի բաղադրիչը բացահայտ տգիտությունն է: Հետաքրքրականն այն է, որ հաճախ Հայաստանում, և հատկապես՝ հիմա, երբ ինչ-որ մեկը գալիս է ինչ-որ մի պաշտոնի, նրան թվում է, թե ամեն ինչ գիտի, կարող է ամեն ինչի մասին դատողություններ անել: Տվյալ դեպքում ես հիշում եմ՝ վարչապետ կոչեցյալը, կարծեմ, կիսաբանասիրական կրթություն ունի, և նա Նար-Դոսին և Թումանյանին խառնում էր իրար, այսինքն՝ նույնիսկ իր մասնագիտության մեջ, որ ստացել է կիսաբարձրագույն կրթություն, նա տգետ է:

Եվ տվյալ դեպքում, հասնելով վարչապետի պաշտոնին, շուրջն ունենալով քծնողների մեծ բանակ, նա իրեն թույլ է տալիս ամեն ինչի մասին դատողություններ անել՝ որպես վերջին ճշմարտություն:

Երկրորդ՝ սա հստակ ցուցում էր իրավապահ կոչված մարմիններին, որ սա ահաբեկչություն չէր: Եթե մի պահ ընդունենք, որ Հայաստանի իրավապահ մարմիններն ինքնուրույն են և պրոֆեսիոնալ, այս ցուցումից հետո, եթե իրականում կան հիմքեր, որ դա ահաբեկչություն էր, դրա մասին ասել… Նա միանգամից կհայտնվի ճաղերի ետևում: Ես չեմ պնդում, որ սա ահաբեկչություն էր, անկեղծ ասած՝ ինքս հակված եմ եղել մտածել, որ սա անփութության հետևանք էր, որի պատասխանատուն նույնպես կառավարությունն է, բայց այս հայտարարությունից հետո արդեն շատ եմ կասկածում դրա վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: 

Հիշեցնենք, որ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը, ըստ էության, բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Ըստ էության, նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»:

Ավետիք Իշխանյանը համոզմունք ունի, որ կա ինչ-որ ձայնագրություն կամ ստորագրված փաստաթուղթ, որով ադրբեջանական կողմը շանտաժ է անում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, նա էլ կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները.

«Այլ բացատրություն այստեղ չկա: Ամեն ինչ բացատրել ապիկարությամբ և տգիտությամբ, ես չէի ասի, որ այդ անձնավորությունը տգետ է: Նա գրագետ չէ, խելոք չէ, բայց չէի ասի, որ ապուշ է և տգետ: Նա խորամանկ է, հաշվենկատ, շահամոլ, և այստեղ այս ամենը տգիտությամբ չես կարող բացատրել»:

Դիտարկմանը՝ պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ունի փաստեր, որոնք երբ հրապարակի, Բաքվում հեղաշրջում կլինի, նա արձագանքեց. «Եվ դուք նրա ամեն մի ասածին հավատո՞ւմ եք: Որևէ խոսք բերեք նրա ասածի, որը ճշմարտություն է եղել, մի օրինակ, մի փաստ: Ես չգիտեմ նման բան, այդպիսի խոսք չկա: Ե՛վ ընդդիմադիր լրագրող, և՛ ընդդիմադիր քաղաքական գործիչ եղած ժամանակ, և՛ արդեն երկրի ղեկավար եղած ժամանակ մի բառ, որը ճշմարիտ է եղել, չկա՛, բերեք մի օրինակ, և ես ներողություն կխնդրեմ»:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից Տիգրան Ավինյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ այնտեղ է՝ որպես ՔՊ վարչության անդամ և ՔՊ-ի կողմից առաջադրվելիք Երևանի քաղաքապետի թեկնածու:

Ավետիք Իշխանյանը նկատեց. «Այդ անձնավորությունը գալիս է փլատակների մոտ՝ ողբերգության վայր, և ներկայանում՝ որպես ՔՊ վարչության անդամ. Օյ, պատկերացնո՞ւմ եք, Կենտկոմի անդամ է եկել: Այսինքն՝ մի այնպիսի համակարգ է ստեղծվել, որ կուսակցության վարչության անդամն արդեն բարձր պաշտոն է: Վերադարձ ստալինյան ժամանակնե՞ր: Սա՝ մեկ:

Երկրորդը՝ ողբերգության վրա քարոզարշավ կազմակերպել, ի՞նչ ասեմ: Հիմա ես շատ կոպիտ բան պետք է ասեմ. Այսպիսի դեպք, որ լիներ ցանկացած քաղաքակիրթ կամ ոչ քաղաքակիրթ երկրում, այդպիսի երևույթը… տեսել ենք՝ կորոնավիրուսի ցույցերի ժամանակ ինչ են անում ոստիկանությանը, այդ անձնավորությանը քարերով կհետապնդեին, մեքենան ջարդուփշուր կանեին, որովհետև նրանք ունեն պատվի, արժանապատվության զգացողություն:

Ցավոք, մեր հասարակությունը հարմարվող է, քծնող, և միայն այն փաստը, որ 2020թ. նվաստացուցիչ պարտությունից հետո ոտքի տակ չգցեցին ողջ իշխանությանը, դա ցույց է տալիս մեր հասարակության հնազանդ, ողորմելի լինելը»:

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը վստահեցնում է, որ օգոստոսի 23-ին սպասվող հանրահավաքի ընթացքում հասնելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեցինք՝ այդ օրը գնալո՞ւ է Հանրապետության հրապարակ:

«Ես շատ եմ հարգում Էդգար Ղազարյանին, նա նվիրյալ է, և հազվագյուտ մարդկանցից է Հայաստանում, որոնք ցավ են ապրում կորուստների համար, բայց թող ինձ ների Էդգար Ղազարյանը, ես այսպես ասեմ՝ այսօրվա վարչապետի պաշտոնը զավթած անձնավորությունը որևէ սրբություն չունի, նա պատրաստ է դիակների վրայով գնալ, նույնիսկ՝ իր հարազատների դիակների վրայով, պահելու իր իշխանությունը:

Նա պատրաստ է Հայաստանը մաս առ մաս վաճառել՝ հանուն իր իշխանության և վայելքների: Եվ ես մեծ հույսեր չունեմ Էդգար Ղազարյանի այս նախաձեռնությունից: Նա շատ ազնիվ մարդ է, և կարծում է՝ դիմացինն ունի որոշակի կարմիր գծեր, և ինչ-որ պահի կարող է զղջալ իր արածների համար, բայց ցավոք սրտի, հարգելի Էդգար, խորապես սխալվում եք: Ես չեմ բացառում, որ կգնամ՝ զուտ որպես աջակցություն Էդգար Ղազարյանին»,- ի պատասխան՝ ասաց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում