Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Հայաստան

Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. թաքցնում են գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները. «Փաստինֆո»

Հանքանյութ տեղափոխող ընկերությունները, հիմնականում, փոխադրումներն իրականացնում են գերծառնաբեռնված։ Միայն պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մեքենաների շուրջ 40 տոկոսը փոխադրումներն իրականացրել են՝ գերազանցելով թույլատրելի առավելագույն զանգվածները։

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ով։ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյուքնում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68-ը՝ 37,8% տրանսպորտային միջոցների վարորդներ խախտել են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ի պահանջները։ Արձանագրություն կազմված թվով 68 տրանսպորտային միջոցների բեռնվածքը 500 կիլոգարմից մինչև 62190 կիլոգրամով գերազանցել է թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը»,-«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Շախբազյանը, սակայն պետական այս մարմինը խուսափում է հրապարակել այն ընկերությունների տվյալները, որոնց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Կառավարության դեռևս հուլիսի 14-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ հանքանյութ տեղափոխող մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, ինչի հետևանքով վնասվում են ավտոճանապարհները։ ՔՏՀԱ-ից էլ բեռնատար ավտոմեքենաների գերբեռնվածությունը պայմանավորել են վարորդների կողմից կշեռքները վնասելու դեպքերով, ապա խոստացել՝ ձեռք բերված նոր կշեռքների հետ խնդիրներ չեն առաջանա։ Փաշինյանը հանձնարարական է տվել՝ ձեռք բերել համապատասխան կշեռքները և հարցը ֆունադմենտալ ձևով լուծել։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՔՏՀԱ ՏՄ՝ պարզելու, թե 2022թ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա քանի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց է մշտադիտարկվել և որ մարզերում, քանի դեպքով է խախտում արձանագրվել և քանի տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ է կազմվել վարչական արձանագրություն, որքան է կազմել տուգանքի չափը և որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար ավտոմեքենաների վարորդների կողմից են արձանագրվել խախտումները։

Կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5 և Հ-30 ճանապարհներին՝ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռվել է թվով 180 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ փոխանցմամբ՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68 տ/մ-ների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական պատասխանատվության համապատասպան արձանագրություններ, որոնք ըստ «ՎԻՎ» ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն կարող է առաջացնել 200.000-ական դրամ տուգանք։ Իսկ թե որ ընկերություններին պատկանող ավտոմեքենաների վարորդների կողմից են խախտումներ թույլ տրվել՝ կառույցից չեն մեկնաբանում՝ պատասխանատվության ամբողջ «բեռը» բարդելով վարորդների վրա։ Մասնավորապես, տեսչական մարմինը, վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, նշել է, որ արձանագրությունը կազմվում է վարորդների կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ, ուստի արձանագրություն կազմելու և վարչարարություն իրականացնելու համար իրավախախտ է հանդիսանում վարորդը։

Ըստ տեսչական մարմնի՝ փաստորեն, ցանկացած վարորդ կարող է հանքանյութ տեղափոխել, այն էլ՝ գերծանրաբեռնված։ Թե՞, պարզապես, գործ ունենք տեսչական մարմնի ու հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դավադիր համաձայնության, եթե չասենք կոռուպցիոն համաձայնության հետ, ըստ որի՝ առանձին ընկերությունների թույլատրվում է սահմանվածից ավել ծավալով հանքանյութ փոխադրել՝ գերշահույթ ստանալու համար, իսկ 200 հազար դրամ տուգանք վճարելը դրա դիմաց ջրի կաթիլ է օվկիանոսում, էլ չենք խոսում պետությանը պատճառվող վնասի մասին։ (Ի դեպ, այդ ընկերությունների վերաբերյալ տվյալներն ունենք, ու առաջիկայում կհրապարակենք-խմբ)

Հետևապես՝ զարմանալ, որ, այսպես կոչված, վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նույնասեռ զանցանքները շարունակվում են, պետք չէ։ Ավելին, պետական մարմինը ևս առնվազն երկու դեպքում արձանագրել է կրկնակի խախտման փաստը, բայց կրկին հրաժարվել նշել, թե որ ընկերությունների վարորդների մասին խոսքը։

«Փաստինֆո»-ի ուղիղ հարցին, թե որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ են կազմակվել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ տեսչական այդ մարմինն ուղղակի շրջանցել է։

Պետական կառավարման համակարգում կարծես թե այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Փաշինյանի հանձնարարություններին, եթե, իհարկե, բացառենք, որ Փաշինյանը թղթեր լրացնելու ու հանրությանը ներկայացնելու համար տալիս է այլ հանձնարարականներ, իսկ տեսախցիկներից այն կողմ՝ այլ։

Միայն երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրությում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր: Այդ հանձնարարության մասին հիշել են միայն 2022 թվականի օգոստոսի 14-ի ողբերգությունից հետո ու Փաշինյանը ստիպված է երկու տարի անց տալ նոր հանձնարարություն՝ պարզելու, թե ինչպես է կատարվել իր նախկինում տված հանձնարարությունկը կամ ընդհանրապես կատարվել է, թե ոչ։ Նույնն այս դեպքում է՝ Փաշինյանը բողոքում է ու հանձնարարում, որ հետևողական լինեն նախատեսվածից ավելի ծանր բեռնվածությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, իսկ տեսչական մարմինն այդ ընկերություններին վերցնում է իր հովանու ներքո։