Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից՝ պատասխանատվությունը թողնելով ռուս խաղաղապահների վրա
«Ո՞ր փաստաթղթում է գրված, որ օգոստոսի 25-ին պետք է Բերձորը դատարկվի։ Լաչինի միջանցքը մեզ համար միայն տրանսպորտային հաղորդակցության միջոց չէ, այս 20 տարիների ընթացում այն դարձել է Արցախը ՀՀ-ին կապող կենսական կարևորության մի ամբողջ ռեգիոն՝ այդտեղով են անցնում մալուխներ, էլեկտրաէներեգիա, գազ, ջուր, բոլոր կրիտիկական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են Արցախի բնակչության և պետության բնականոն կենսագործունեությունն ապահովվելու համար»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Բերձորի հանձնումով ՀՀ-ն Արցախից վերջնականապես կտրվելու է, ՀՀ-իշխանությունը դա շատ լավ գիտակցում է: Փաշինյանն իր հայտարարություններով սրում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ Արցախում գործունեության արդյունավետության խնդիրը, ինչը վտանգավոր է: ՀՀ իշխանությունն աստիճանաբար ձեռքերը լվանում է Արցախից՝ պատասխանատվությունը թողնելով ռուս խաղաղապահների վրա»,- նշեց Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար