Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներին (Տեսանյութ)
Ոստիկանությունը քիչ առաջ ուժի կիրառմամբ բերման ենթարկեց Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող մի կնոջ, ինչպես նաև լրագրող, գրող Վահան Իշխանյանի որդուն՝ Հովհաննես Իշխանյանին, որը ոստիկաններից պահանջում էր ներկայացնել կնոջը բերման ենթարկելու հիմքերը։
Կառավարության դիմաց բողոքի ակցիային մասնակցում էր նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամ Վահագն Չախալյանը, որն ասաց, որ մարդկանց բերման ենթարկելով ոստիկանները փորձում են այնպես անել, որ մարդիկ չմիանան ակցիային և չկարողանան իրենց բողոքի ձայնը բարձրացնել Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների դեմ։
Չախալյանը նաև նշեց, որ Հայաստանում գործող բոլոր երկրների դեսպաններին պետք է հենց հիմա հավաքել Կառավարության շենքի դիմաց և ներկայացնել, թե ինչ է կատարվում Արցախում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար