Ընդդիմությունը ֆիքսել է՝ երկրում կա քաղաքական ճգնաժամ, Փաշինյանը լեգիտիմ չէ. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ խաղաղության դարաշրջանն այն կոնցեպտն է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է մնալ իշխանության:
«Իր ձևակերպումն է՝ մնալու համար, աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների, հատկապես՝ Անգլիային և Թուրքիային, դա պետք է կոմունիկացիաները բացելու առումով: Դա հնարավորություն կտա շրջանցել Ռուսաստանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հիմա ժամանակ է ձգում:
Անդրադառնալով ընդդիմադիր շարժմանը՝ նա ընդգծեց՝ ընդդիմությունը ֆիքսել է երկու կարևոր բան. «Չեմ ասում, որ դա շատ մեծ հաղթանակ է, որովհետև եթե մեծ հաղթանակ լիներ, Նիկոլ Փաշինյանը չէր լինի իր տեղում, բայց ֆիքսել է, որ ունի կայուն ընտրազանգված, որը միշտ պատրաստ է լինել փողոցում, և այդ ընտրազանգվածն ամենևին փոքր չէ, բավական է գործողություններ անելու համար: Եվ, որ ամենակարևորն է՝ ընդդիմությունը ֆիքսել է, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ, որը չի հանգուցալուծվելու, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է»:
Ըստ նրա՝ հիմա գնում է նյարդերի պայքար. «Մնացած ամեն ինչը կախված է ոչ միայն ընդդիմության կամ իշխանության կամքից: Մենք հիմա ապրում ենք մի երկրում, որը վաղուց արդեն իր գլխի տերը չէ»:
Հարցին՝ այսինքն՝ դրսո՞ւմ են որոշելու, նա պատասխանեց. «Այսինքնը ո՞րն է, չգիտե՞ք, որ դրսում են որոշում, որ այդ հարցն էլ այդպես միամիտ աչքերով տալիս եք»:
Ճշտեցինք՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ընդդիմադիր շարժումը:
«Ասացի՝ իմաստն այն է, որ ֆիքսվել է, որ երկրի ներսում կա քաղաքական ճգնաժամ, որը չի հանգուցալուծվելու»,- ի պատասխան՝ ասաց նա:
Դիտարկմանը՝ այսինքն՝ արտաքին աշխարհին ազդակ են տալիս, որ այստեղ ճգնաժամ կա, որպեսզի փոխեն Նիկոլ Փաշինյանին, նա արձագանքեց.
«Իհարկե, այսինքն՝ հիմա ինչ էլ անեք, միևնույն է, Նիկոլ Փաշինյանը, որը հավաստիացնում էր, որ հունիսի 20-ի ընտրություններով լեգիտիմացրել է իր ամեն ինչը, լեգիտիմ չէ: Դա են ֆիքսում հիմա: Այսինքն՝ դուք ստորագրեք-չստորագրեք, կարող է գալ մի ուժ կամ մի քանի ուժերի կոալիցիա, որը կասի՝ քանի որ նա լեգիտիմ չէր, մենք չենք ընդունում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ