Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

Ինչու և ինչպես մեծ ժողովրդականություն վայելող Փաշինյանը մնաց փողով աջակցողների հույսին

Ոչ ոք չի կարող ժխտել, որ 2018 թվականի ապրիլի 23-ից սկսած` Նիկոլ Փաշինյանը ստացավ լայն աջակցություն՝ թե՛ ժողովրդական, թե’ պետական։ Մի մասը այդ աջակցության շնորհիվ, մի մասը այդ աջակցության պարտադրանքի շնորհիվ նա դարձավ վարչապետ։ Կար պետական համակարգ, իշխանություն իր տարբեր ճյուղերով, իշխանությանը աջակից ուժեր, որոնք բոլորը տեղափոխվեցին Փաշինյանի հետ աշխատելու դաշտ։ Գաղտմիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ուներ բարձր աջակցություն․ հարցն այն չէ՝ ովքեր էին ի սրտե, ովքեր` ոչ։ Եվ անգամ նրանք, ովքեր չէին ընդունում Նիկոլ Փաշինյանին, միևնույն է՝ ընդունում էին նրա բարձր ժողովրդականությունը։ Ես, օրինակ, Նիկոլին չեմ ընդունել 2003 թվականից սկսած, երբ սկսել եմ աշխատել լրագրող, որովհետև ճանաչել եմ նրան, գիտեմ նրա տեսակը, բայց ընդունում եմ, որ 2018-ին վայելում էր ոչ արժանորեն, բայց ժողովրդականություն։

Բայց դա ընդամենը սկզբում էր։ Կամաց-կամաց ամեն ինչ փոխվեց։ Ի՞նչ արեց նա․ քանի որ չուներ պետական կառավարման փորձ, մասնագիտական կազմ, օժանդակություն, այսպես ասած՝ կառավարման ուղեղ, իսկ մասնագետներին գործից հանում էր թիմակիցներին աշխատանքով ապահովելու համար, տապալումը տապալման հետևից, սկսեց ժողովրդականությունը մարել։ Եթե հիշում եք՝ հենց առաջին նշանակումներն իսկ դժգոհություն առաջ բերեցին։ Երբ նոր էր վարչապետ, օրը մինչև 15 բողոքի ցույցեր էին տեղի ունենում տարբեր խնդիրներով։ Սրանք ամեն ինչ հետաձգում էին։ Որևէ հարց չլուծեց, կենտրոնացավ միայն իր թիմը ձևավորել-կերակրելու վրա։ Աստիճանաբար նրա ժողովրդականությունը ընկավ ու 2018 թվականի բարձր ռեյտինգից 2020 թվականի գարնանը՝ քովիդի բռնկման շրջանում, արդեն ուներ նվազ հեղինակություն, էլ չասեմ, որ պատերազմի խայտառակ սխալներից ու պարտությունից հետո բան չմնաց։ Ինչպես որ որևէ մեկը չէր կարող ժխտել, որ 2018 թվականին Փաշինյանը ուներ լայն աջակցություն, այնպես էլ հիմա որևէ մեկը չի կարող ժխտել, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում ժողովրդականություն։ Նրա ժողովրդականությունը 10 բալանոց սանդղակում կարելի է գնահատել 2։

Լավ, կհարցնեք, իսկ ի՞նչն է պահում Փաշինյանի կողքը որոշ մարդկանց։ Մեկ պատասխան կա՝ փողը։ Ուրիշ ոչինչ։ Նա մասնագետներին հեռացրեց պաշտոններից, թողեց միայն ոչ բարձր օղակներում, իրեն լոյալներին տեղավորեց գործի՝ առանց նայելու կրթություն ունի, թե չէ, էդ պաշտոնին համապատասխանում է, թե չէ, որ իր դեմ հանկարծ դուրս չգան։ Հենց տեսավ, որ ձախողում է պետական կառավարումը, չի կարող հեղինակություն վաստակել աշխատանքով, ի վերջո բոլորը իրեն դեմ դուրս կգան, սկսեց լայն պարգևավճարներ բաժանել, սկսեց փողով մարդկանց պահել։

2018 թվականին որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ Նիկոլ Փաշինյանը ստիպելով, փողով, շանտաժով, աշխատանքից ազատման սպառնալիքով մարդկանց կհավաքի հանրահավաքի։ Չէ, այ նշածս աջակցության շնորհիվ գալիս էին։ Հիմա չեն գալիս՝ անում է։

Պարգևավճար տալիս են աշխատանքի համար, որևէ հիմնարկում 100 հոգանոց կոլեկտիվից մի քանիսը պարգևատրվում են, որը աշխատանքի մոտիվացիա է դառնում նաև մյուսների համար, իսկ սրանք մարդուն նկատողություն են տալիս, ամսվա վերջում՝ փող՝ պարգևավճար։ Որովհետև էդ պարգևավճարը աշխատանքի համար չէ, լոյալության համար է, իր կողքից չփախչելու համար, իր դեմ դուրս չգալու համար է։ Ոստիկաններին ինչի՞ համար է բաժանում 6,5 մլն դոլարի պարգևավճար ընդամենը մեկ ամսում․ որ իր հրամանները կատարեն, օրինական լինի, անօրինական լինի՝ կատարեն, որ պահի համակարգում, որ իր իշխանություը երկարաձգի։ Ոստիկանի փողը որ կտրեց, չտվեց լի ու բոլ, մարդ կծեծե՞ն, ցուցմունք կտա՞ն՝ իմանալով, որ քաղաքական հարց են լուծում։ Ու քանի որ կառավարությունը նորմալ չի աշխատում, տնտեսությունը չի զարգանում, բարեփոխումներ չկան, որպեսզի դա դառնա եկամուտ, բյուջե մտնի, արտաքին պարտք է վերցնում։ Արտաքին պարտքը վերցնում են առաջին հերթին պարգևավճար տալու համար։ Մեր պետության մեջ օրը 3 մլն դոլարով արտաքին պարտք է ավելանում, ու դա էդ լոյալության համար կաշառք է դառնում։

Մարդիկ էլ մնում են կողքին, իսկ ավելի ճիշտ ասենք՝ դեմ չեն դուրս գալիս, էնքան ժամանակ, քանի դեռ էդ փողը կա։ Իսկ վաղը երբ դա չլինի, ամեն ինչ կքանդվի, հո չի՞ կարող անընդհատ փող վերցնել, վարկով պահել իրեն լոյալներին։ Չէ, բայց մի հատ մտածեք էլի, ո՞ւմ է պետք առանց փողի Նիկոլին աջակցել, իմա՞ստը։ Իսկ իրականում, Նիկոլն ինքնել է այդպես մտածում, որ եթե մարդկանց փող է տալիս, աշխատավարձ, դա առաջին հերթին իրեն աջակցելու համար է։ Մարդը աշխատում է նախարար, վարչության պետ, գլխավոր մասնագետ, թե հավաքարար, պետք է իրեն աջակցի, կամ գոնե չեզոք լինի, հակառակ կարծիք չունենա, որովհետև պետությունից թեկուզ աշխատավարձի տեսքով, բայց փող է ստանում։ Ձեր կարծիքով ինչո՞ւ ուսուցիչներին, բժիշկներին այդ կարգի պարգևավճար չեն տալիս․ օրինակ՝ 6-7 միլիոն դոլարի մեկ ամսվա համար, ԱԱԾ պետի պես 11 մլն դրամ պարգևավճար չեն տալիս․ որովհետև Նիկոլի իշխանությունը հենված չէ նրանց վրա, կրթված ու մտավորական մարդկանց վրա առավել ևս հենված չէ։ Իսկ իր իշխանությունը, հենված է բիրտ ուժի վրա, այն է՝ ոստիկանություն, ԱԱԾ, հենված է իր կառավարության կազմի, ԱԺ-ի վրա։ Դրանք են, որ իրեն պետք են, ուրիշ ոչոք։

Հազար ու մի օրինակ գիտենք, թե ինչպես են պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից մարդկանց աշխատանքից ազատում ընդդիմադիր մտքի գրառումը հավանելու համար, միտինգների մասնակցելու համար, ֆեյսբուքում քոմենթ գրելու համար, որովհետև Նիկոլը համարում է, որ էդ աշխատավարձը, որ տալիս է, դա տալիս է ոչ թե աշխատանքի համար, այլ լոյալության համար։ Իրեն աշխատանքի որակը չի հետաքրքրում։ Արդյունքը չի հետաքրքրում։ Ու նա գիտի՝ որ պահին զրկեց էդ փողից, վաղը իր դեմ ստատուսները կբազմանան։ Ասում ա՝ ես քեզ աշխատավարձ ու պարգևավճար եմ տալիս, դու ո՞նց ես գնում ընդդիմության հանրահավաքի, կամ լայքում դրանց։ Այսինքն, նախարարությունը հոր տանից բերած կառույց է համարում, սեփականաշնորհված բուդկա, բյուջեի փողն էլ՝ իր ջեբինը։

Էս է իրականությունը։

Եթե մարդ առաջ Նիկոլի կողքին էր, որովհետև ժողովրդականություն էր վայելում, հիմա Նիկոլին ուզում է դեմ դուրս գալ, բայց ոտը կախ է գցում, որովհետև փող է ստանում, կհանեն, կկրճատեն, հավելումներ չեն տա։

Այո, դաժան է իրականությունը, այն ամենը, որ առաջ Նիկոլն ուներ ժողովրդականության համար, հիմա ժողովրդականությունը փոշիացել է, մնացել է փող բաժանելով, ու կտրելով սպառնալը։ 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ Նիկոլը կմտածե՞ր փող բաժանի, վարչական ռեսուրս օգտագործի, Մուկուչյանին շանտաժ անի, դատախազին շանտաժ անի, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայն հավաքի։ Չէ, Նիկոլի ժողովրդականության շնորհիվ անգամ աներձագը, Լուլուն, Թագուհի Ղազարյանը, որ առաջ հազիվ տան անդամները ձայն կտային, հազարավոր ձայներ տարան, չգիտես ինչու։ Իրենք էլ չգիտեն, բայց տարան ու պատճառը դա էր։ Էդ ժողովրդականությունը օգնեց խախտել սահմանադրությունը, խախտել մարդու իրավունքները, նստացնել մարդկանց։ Իսկ 2021 թվականին արդեն առաջ եկավ փողը, շանտաժը, վարչական ռեսուրսը, ու նա վերընտրվեց։ 2021 թվայկանի համայնքային ընտրությունների ժամանակ ինչո՞ւ ՔՊ-ն խայտառակ եղավ։

Կարճ ասած՝ լինելով կառավարման ու այլ առումներով բացարձակ անհաջողակ, Նիկոլ Փաշինյանը կարողացավ մսխել իր հեղինակությունը ամբողջությամբ, այսօր ձեռք բերել իր 2018 թվականի ռեյտինգից էլ ավելի շատ հակառեյտինգ։ Անհնար է ունենալ այսչափ անտիռեյտինգ ու մնալ իշխանության։ Աչքներիս առաջ բազմաթիվ երկրների ղեկավարների ողբերգական ճակատագիր կա, թե սկզբից սիրող, հետո ատող հանրությունը ինչպես է վարվում նրանց հետ։ Գնալու ճիշտ պահը պետք է ճիշտ հասկանա ու բռնի ցանկացած առաջնորդ։ 

yerevan.today