Ձեռնաշղթաներ հագցրել, գնում-գալիս՝ խփում էին. քաղաքացին՝ ոստիկանների գործողությունների մասին
Yerkir.am-ը գրում է․ Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի առջեւից ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Քաղաքացիներից շատերը ոստիկանության բաժիններից տեղափոխվել են հիվանդանոցներ՝ մարմնական տարբեր վնասվածքներով։
Միքայելյան հիվանդանոց տեղափոխված «Դիմադրություն» շարժման ակտիվիստ Արթուր Ազիզյանը պատմում է, որ իրեն բերման ենթարկելու ժամանակ ձեռնաշղթաներ են հագցրել, գցել են գետնին ու հարվածել։
«Ոստիկանները անցնում-դառնում՝ խփում էին։ Հետո տարան Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ասացի՝ ինձ օգնություն է պետք, 35 րոպե շտապօգնությունը կանգնած էր, թույլ չէին տալիս, որ բժիշկները օգնություն ցուցաբերեն»,- պատմում է քաղաքացին։
Նա այս պահին գտնվում է Միքայելյան հիվանդանոցում։ Ըստ քաղաքացու՝ կողոսկրերի կոտրվածք է ստացել։
Մանրամասն՝ տեսանյութում.


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ